Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գուրգեն Թադեւոսյան 14.10.2021 15:35:22 «ունի տնտեսվարողի վատ հեղինակություն»-ը պետք է փոխարինել ավելի կոնկրետ, փաստական սահմանումով: Օրինակ՝ նախկին դատվածություն: Այլապես օրենքը կարող է օգտագործվել որպես քմահաճույքային և մոնոպոլիզացման հնարավորություն ստեղծող գործիք:
2 Ալլա Նալբանդյան 18.10.2021 12:31:49 43 հոդվածի առաջարկվող 6-րդ մասի լրացումն ամբողջությամբ սուբյեկտիվ գնահատողական, ոչ ապացուցողական բովանդակությամբ, Կոմիտեի քմահաճությունների համար լայն իրավասություն տվող հակաիրավական բնույթի սահմանում է, որը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում և լիարժեք պոտենցիալ ունի ոլորտում մանիպուլյացիաների ու մենաշնորհային լճացումների առաջացման։ Ցանկացած սահմանափակում օրենսդրորեն սահմանելու համար չի կարելի կիրառել այնպիսի եզրույթներ, որոնց հիմնավորման համար չի ներկայացվում հստակ սահմանումներ ու ապացուցողական բազա, մասնավորապես, ինչ է նշանակում "ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ" և ինչպես պետք է հիմնավորվի, թե պարզապես Կոմիտեն է այդպես գտնում և վերջ, սա տնտեսվարողի իրավունքների և շահերի կոպիտ ոտնահարում է։ Կամ "oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ և այլն) ունեցող անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ" միտքն ամբողջապես խեղաթյուրված է ու Կոմիտեի կողմից ակնհայտ ինքնիրավչության իրականացման հնարավորություն է նախապատրաստում, կոռուպցիայի համար պարարտ հող ստեղծում։ Մասնավորապես, ովքե՞ր են մտնում և այլնի տակ, ինչի՞ հիման վրա է որակվելու անձը որպես տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող կամ որն է այն իրավասու մարմինը, որը որակելու է լավ կամ վատ հեղինակությունը, եթե չկա դատարանի կողմից համապատասխան իրավական ակտ անձին տնտեսվարման որոշակի գործուղություններում սահմանափակելու կամ դատվածության վերաբերյալ կամ նմանատիպ այլ հիմք։ Ցանկացած եզրույթ ("ավիացիայի բնագավառում հեղինակություն", "ծանր հետևանք", "տնտեսվարողի վատ հեղինակություն" և այլն)պետք է սպառիչ և հիմնավոր ներկայացվի՝ նշելով փաստական հիմքեր, որոնցով առաջնորդվելով Կոմիտեն որոշում կկայացնի, այլապես ցանկացած որոշում կդիտվի որպես ուղղորդված, որոշակի անձնական շահ հետապնդող և վիճարկելի։
3 Ալլա Նալբանդյան 18.10.2021 12:31:55 43 հոդվածի առաջարկվող 6-րդ մասի լրացումն ամբողջությամբ սուբյեկտիվ գնահատողական, ոչ ապացուցողական բովանդակությամբ, Կոմիտեի քմահաճությունների համար լայն իրավասություն տվող հակաիրավական բնույթի սահմանում է, որը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում և լիարժեք պոտենցիալ ունի ոլորտում մանիպուլյացիաների ու մենաշնորհային լճացումների առաջացման։ Ցանկացած սահմանափակում օրենսդրորեն սահմանելու համար չի կարելի կիրառել այնպիսի եզրույթներ, որոնց հիմնավորման համար չի ներկայացվում հստակ սահմանումներ ու ապացուցողական բազա, մասնավորապես, ինչ է նշանակում "ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ" և ինչպես պետք է հիմնավորվի, թե պարզապես Կոմիտեն է այդպես գտնում և վերջ, սա տնտեսվարողի իրավունքների և շահերի կոպիտ ոտնահարում է։ Կամ "oդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ ներկայացրած իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ և այլն) ունեցող անձն ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ" միտքն ամբողջապես խեղաթյուրված է ու Կոմիտեի կողմից ակնհայտ ինքնիրավչության իրականացման հնարավորություն է նախապատրաստում, կոռուպցիայի համար պարարտ հող ստեղծում։ Մասնավորապես, ովքե՞ր են մտնում և այլնի տակ, ինչի՞ հիման վրա է որակվելու անձը որպես տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող կամ որն է այն իրավասու մարմինը, որը որակելու է լավ կամ վատ հեղինակությունը, եթե չկա դատարանի կողմից համապատասխան իրավական ակտ անձին տնտեսվարման որոշակի գործուղություններում սահմանափակելու կամ դատվածության վերաբերյալ կամ նմանատիպ այլ հիմք։ Ցանկացած եզրույթ ("ավիացիայի բնագավառում հեղինակություն", "ծանր հետևանք", "տնտեսվարողի վատ հեղինակություն" և այլն)պետք է սպառիչ և հիմնավոր ներկայացվի՝ նշելով փաստական հիմքեր, որոնցով առաջնորդվելով Կոմիտեն որոշում կկայացնի, այլապես ցանկացած որոշում կդիտվի որպես ուղղորդված, որոշակի անձնական շահ հետապնդող և վիճարկելի։