«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարումը և տեղափոխությունը փաստաթղթավորելու համար ուղեկցող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը, ճշգրտող հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը), ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը,
2) հետագծելիության ենթակա ապրանքներ մատակարարելիս կամ տեղափոխելիս ուղեկցող փաստաթղթում պետք է լրացվի նաև ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, հետագծելիություն իրականացնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ապրանքի քանակական չափման միավորը և նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը (ներմուծողի կողմից օտարվելու դեպքում՝ մաքսային հայտարարագրի գրանցման համարը)` տվյալ հաշվարկային փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ ապահովելու նպատակով: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքների մասով ուղեկցող փաստաթղթերում լրացված տեղեկատվությունը ներառվելու է հետագծելիության ազգային համակարգ` այդ ապրանքների ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունների համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով,
3) Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների արտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում առաջարկվում է նախատեսել համապատասխան ձևով արտահանման հաշիվ վավերագիր և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր: Արտահանման հաշիվ վավերագիրը և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով լրացվելու են միայն հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու դեպքում,
4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
-
Обсуждалось
04.10.2021 - 19.10.2021
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 3773
Принт