Добавить в избранное

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արեգ Ասատրյան 29.09.2021 01:54:36 Շենքի կազմաքանդումը պետք է լինի սեփականատիրոջ պատախանատվությունը:: Իսկ կառույցը կարող է անվտանգ շահագործվել, եթե բավարարում է բոլոր կոնստրուկտիվ, սեյսմիկ, հակահրդեհային անվտանգ օգտագործման պահանջներին: Չի ընդունվել Շենքի կազմաքանդման պատասխանատուն միայն սեփականատերը լինել չի կարող, քանզի քաղաքացիների կյանքի անվտանգության համար անմիջական պատասխանատվություն են կրում նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք մշակում են հատուկ կարգավորումներ մարդու միջավայրը անվտանգ դարձնելու համար: Նախագծով նախատեսվել է միջոցառումների համալիր, որում ներդրված կարգավորումները համաչափորեն բաշխված են նմանատիպ խնդիրների բոլոր պատասխանատուների միջև:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 11.10.2021 16:14:02 Առաջարկում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից աշխատանքները կազմակերպել և կառավարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների համաձայն, քանի որ իրավական նորմերի անհիմն կրկնությունները և նոր ոչ արդյունավետ կարգավորումները խոչընդոտում են ոլորտի զարգացմանը: Նախագծի վերաբերյալ կներկայացվի կարծիք՝ հաշվի առնելով այս հարթակի հնարավորությունները: Շատ կարևոր է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման աշխատանքները սկսել առկա խնդիրների ձևակերպմամբ և այդ նախագծի ընդունման արդյունքում դրանց լուծման հնարավորության պատկերացմամբ: Ներկայացված նախագծում չեն պահպանվել վերոշարադրված պարզ կանոնները, այսինքն, «հիմնավորում» բաժնում՝ որպես առկա խնդիրներ ներկայացվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Ստորև ներկայացված կարծիքի հիմնավորումները. սույն նախագծի հիմնավորում բաժնի 1.3 կետում նշված են հետևյալ խնդիրները. 1. Հայաստանում, տեխնիկական վիճակից ելնելով, բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու գործընթացի արդյունավետությանը խոչընդոտող հանգամանք-ներից մեկը հստակ իրավակարգավորումների բացակայությունն է, 2.Հնարավոր չէ ապահովել շենք-շինությունների շահագործման և պատշաճ պահպանման նպատակով առաջնային տեղեկատվության տրամադրումը, 3. Միասնական տեղեկատվական բազաների հասանելիությունը, 4.Հստակ սահմանված չեն պատասխանատուների իրավունքներն ու պարտավորությունները: 5. շենքերի/շինությունների պիտանելիության (ոչ պիտանելիության) որոշումը իմպերատիվ պահանջ չէ, և չկա սահմանված պատասխանատվություն՝ պահանջից բխող գործընթացներն չիրականացնելու համար: Վերոնշված 1.3-րդ կետում ներկայացված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, որում առկա նորմատիվ իրավական ակտերի դրույթներից կնշենք առնվազն մի քանիսը. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, 10.1-րդ հոդվածի 3-րդ կետի 16-րդ և 20-րդ ենթակետեր, 20-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ պարբերություններ, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետ. ՀՀ կառավարության 2019թ մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետու-թյունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություններ ու անձնագրավորում (վկայագրավորում) իրականացնելու և Հայաստանի Հանրա-պետության կառավարության 1996թ հոկտեմբերի 30-ի N 346 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»» N 274-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր(մինչ այդ ՀՀ կառավարության 30.10. 1996թ. N 346-Ն որոշում): ՀՀ կառավարության 1999թ դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքա-շինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին»» N 802-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի բ) և դ) ենթակետեր: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գլուխ 4-րդ: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ օգոստոսի 18-ի «քաղաքա-շինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողութ-յուն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին»» N 120-Ն որոշմամբ հաստատված հավելված N4: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական WWW.mud.am կայքում ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել տեղեկատվություն այն մասին, որ 2015թ սկզբի դրությամբ լիազոր մարմնի կողմից հավաքագրվել, վերլուծվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 5520 բնակելի և հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ, իսկ 2016թ սկզբի դրությամբ՝ 9040-ի տվյալներ: Նախագծի կարգի հիմք հանդիսացող 4-րդ՝ << Շենքերը շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու հիմքերն են.>> կետով նախատեսվող բոլոր գործառույթները հնարավոր է իրականացնել միայն շենքերի կամ շինությունների տեխնիկական վիճակի ուսումնասիրության աշխատանքները իրականացնելուց հետո, օրինակ շենքերի վերակառուցման, կիսակառույցների շինարարությունը ավարտելու և այլն: Չի ընդունվել, Նախագիծը ոչ միայն պահանջված է, այլև օրակարգային է, իսկ ներկայացված դիրքորոշումը սուբյեկտիվ և աղավաղված՝ առանց խորքային ուսումնասիրության: Քաղաքաշինության բնագավառում խնդիրները բազմաթիվ են, սակայն օրենսդրական կարգավորումների բացակայութամբ դրանց հստակ լուծումները երկարաձգվել և արդյունքում առաջացրել են հասարակական վայրերում, տնամերձերում, ընդհանուր օգտագործման բակերում, այգիներում և այլուր մարդկանց կյանքին վտանգ սպառնացող միջավայր: Ուստի, Նախագծի մշակման համար այլ հիմքերի փնտրտուքը համարվում է ոչ նպատակային: