Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»` «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» շարադրված նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» ներկայացնել նոր խմբագրությամբ :
2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» (այսուհետ` կարգ), որը գործում է մինչև այժմ : Սակայն ԲՈԿ-ի, բուհերի, գիտական կազմակերպությունների գիտական կոչումների շնորհման և հաստատման աշխատանքային գործընթացում կարգի որոշ կետեր բազմաթիվ տարընթերցումների առիթ են հանդիսացել և անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել խնդրահարույց կետերն` աշխատանքի արդյունավետության համար:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ և «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Կարգավորման նպատակը և բնույթը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշումամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» նոր խմբագրմամբ ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» նոր խմբագրությամբ շարադրված` համաձայն հավելվածի :
Նոր խմբագրությամբ ներկայացվող «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի» նպատակն է իրականացնել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի <<Գիտություն>> բաժնում նախատեսված գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմանը:
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը:
Որոշման նախագծի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով: