ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 31, 32 և 33 կետերով կարգավորվում են նախարարական կոմիտեների տեսակները, կազմն ու կառուցվածքը, համաձայն որոնց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգրկված է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի և ֆինանսատնտեսական կոմիտեներում։ Միաժամանակ, պետաիրավական և սոցիալական կոմիտեներում ներառված են այնպիսի ոլորտներին առնչվող հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին և բխում են ՀՀ տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հիմնախնդիրներից։ Մասնավորապես, Որոշման 35-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին, պետական կառավարման համակարգին, արտաքին հարաբերություններին, միջազգային պայմանագրերին առնչվող հարցերն ընդգրկված են պետաիրական կոմիտեում, իսկ առողջապահությանը, կրթությանը, գիտությանը, աշխատանքին և զբաղվածությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, երիտասարդությանը, արհմիություններին առնչվող հարցերը՝ սոցիալական կոմիտեում։
Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով նախարարական կոմիտեներում ընդգրկված հարցերի ոլորտային բաշխվածության առանձնահատկությունը և դրանցում ընդգրկված հարցերի անմիջական առնչությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին, ինչպես նաև ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացմանն առնչվող մի շարք կարևոր ուղղություններին՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը նաև պետաիրավական և սոցիալական կոմիտեների նիստերին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխությունը կապահովի ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը նախարարական բոլոր կոմիտեներին քննարկվող հարցերին, որն էլ կապահովի վերջիններիս վերաբերյալ առավել բազմակողմանի և համընդգրկուն մոտեցումների ձևավորում։
Այլ տեղեկատվություն
Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում։
-
Обсуждалось
27.09.2021 - 12.10.2021
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5014
Принт