Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի

N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված N 2 Աղյուսակում տպագրական անճշտության (վրիպակի) առկայությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   Տնտեսվարող սուբյեկտների կողմից բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների ուսումասիրության արդունքում պարզվել է, որ «A500C, RB500W,At500, At500C» դասերի համար սահմանված սիլիցիում (Si) «0,6-2,5» ցուցանիշը չի համապատասխանում ոչ մի նորմատիվի և պետք է լինի «մինչև 0,65»։ Վերոնշյալ ցուցանիշի սխալ սահմանումը տեղի է ունեցել տեխնիկական վրիպակի հետևանքով։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված N 2 Աղյուսակում «0,6-2,5» թվերը փոխարինել «մինչև 0,65» բառերով։

  1. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներին համապատասխան ցուցանիշների սահմանումն է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

6 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի № 607-Ն մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ  պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  • Обсуждалось

    23.09.2021 - 11.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Градостроителство, Экономика, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6506

Принт