Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են դատական գործերի տեսակավորման և պահպանության ժամկետների վերաբերյալ կարգավորումներ:
Վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ներկայումս ծագել են մի շարք խնդիրներ կապված քննվող գործերում համապատասխան նյութերի բացակայության հետ, որոնք Որոշման կիրառման արդյունքում ոչնչացվել են:
Ուստի՝ դատական ատյանների, ինչպես նաև դատախազության բնականոն գործունեությունը ապահովելու համար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները:
2.Առկա իրավիճակը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման Հավելվածի 6-րդ բաժնով սահմանվել են դատական գործերի տեսակավորման և պահպանության ժամկետների վերաբերյալ կարգավորումներ: Սահմանված կարգավորումներով որոշակի խումբ գործերի համար սահմանվել են պահպանության ժամկետներ, որի ավարտով պայմանավորված ոչնչացվել են դատական գործերում եղած անհրաժեշտ նյութերը: Մասնավորապես, Որոշմամբ սահմանված է, որ գործարքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ գործերը պահպանվում են 5 տարի ժամկետով կամ սնանկության հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ գործերը պահպանվում են 5 տարի ժամկետով:
Վերոգրյալի հաշվառմամբ կարիք է առաջացել Որոշման մեջ հստակեցնել և նոր կարգավորումներ սահմանել առանձին դատական գործերի նյութերի տեսակների առանձնացման և դրանց պահպանության ժամկետների վերաբերյալ:
3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի հիմնական նպատակն է վերացնել վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ծագած խնդիրները և ապահովելու դատական ատյանների, ինչպես նաև դատախազության անխափան աշխատանքը:
4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:
6.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
15.09.2021 - 01.10.2021
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 4798
Принт