«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
0 - За
-
1 - Против
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները:
ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով որպես պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին սահմանվել է հարկային մարմինը:
ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու համալիր հարկային ստուգումներ, ինչպես նաև թեմատիկ հարկային ստուգումներ ( հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում):
Միաժամանակ, դեռևս 2019 թվականի հունիսի 25-ին Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում (ՀՕ-68-Ն) հանվեց արտոնագրային հարկը, որի հաշվարկման համար հիմք էին հանդիսանում օրենսգրքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, իսկ դրանց ստուգման համար օրենսգիրքը նախատեսել էր ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը, սակայն արտոնագրային հարկի հանման արդյունքում տվյալ ստուգման տեսակը այլևս չի իրականացվում, քանի որ բացակայում են ստուգման ենթակա օբյեկտները: Նշված փոփոխություններին զուգահեռ` առանձին գործունեության տեսակների համար սահմանվեց պետական տուրք («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներ), որոնց հաշվարկման համար ելակետային տվյալներ չեն կիրառվում, հետևաբար օրենսգրքով ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի հաշվարկման ճշտությունը պարզելու համար նույնպես կիրառելի չէ:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հարկային մարմնին հնարավորություն կըձեռվի պետական տուրք գանձող լիազոր մարմիններում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում ժամանակին կհայտնաբերվեն և կկանխարգելվեն պետական տուրքի գծով հնարավոր սխալ հաշվարկման և գանձման ռիսկերը:
-
Обсуждалось
15.09.2021 - 30.09.2021
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 4645
Принт