Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան (Դեղերի հատկացումը դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ)՝ ՀՀ կառավարությունը իր վերոնշյալ որոշմամբ հաստատել է այն հիվանդությունների և սոցիալական խմբերի ցանկը, որով իրավունք է տրվում դեղեր ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով:

ՄԻԱՎ վարակը ներառված չէ այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում ամբուլատոր, պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային հաստատությունների միջոցով դեղերը պացիենտներին տրվում են անվճար: Վերջինս հակասում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման հարցերը կարգավորող իրավական ակտերին: Սույն Նախագծի ընդունումն ուղղված է օրենսդրական բացը լրացնելուն:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման և սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի մարտի 7-ի N 569-Ա հրամանով հաստատված Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման կազմակերպման չափորոշչի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անվճար ծառայությունն ընդգրկում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարտադիր հետազոտությունը, բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը, այցելուի նախաձեռնությամբ (կամավոր) ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական ընթացիկ և ընտրան­քային հետազոտությունները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգը և գնահատումը, դիսպանսերային օգնության կազմակերպումը, հակառետ­րովի­րուսային բուժումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպա­սարկումը, բուժաշխա­տողների հետկոնտակտային կանխար­գելումը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցությունը:

Մինչ այժմ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հակազդման ազգային ծրագրով նախատեսված դեղերն ու բժշկական նշանակության ապրանքները,ն ամբողջ ծավալով, ձեռք են բերվել ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից տրամադրված դրամական միջոցների հաշվին՝ ուղղակի գնումների մեխանիզմով:

Վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի ավարտը նախանշված է 2018 թվականի սեպտեմբեր ամսին, որով պայմանավորված, նախատեսվում է նշյալ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մի մասի ձեռք բերում` պետական միջոցների հաշվին:

Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը, ՄԻԱՎ վարակը ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1717-Ն որոշման հավելված 2-ով սահմանված հիվանդությունների ցանկում չներառելը կհանգեցնի այդ հիվանդության  կանխարգելման, ախտորոշման և բուժման գործընթացների իրականացման հարցում լրջագույն խոչընդոտների:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է լրացնել օրենսդրության մեջ առկա բացը` համապատասխան լրացում կատարելով ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1717-Ն որոշման հավելված 2-ով սահմանված հիվանդությունների ցանկում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության և ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման գործընթացների իրականացման գործընթացի վրա:

  • Обсуждалось

    08.08.2017 - 25.08.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8688

Принт