Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության վարչակազմում, ի թիվս այլ ենթակառուցվածքային ստորաբաժանումների, նախատեսված է նաև իրավաբանական բաժանմունքը, որի գործառույթներն են հանդիսանում՝ Պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության ապահովումը, Պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ բերված վարչական բողոքներով բողոքարկման վարույթի իրականացումը, Պարեկային ծառայության գործունեության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը և այլն:

Իրավաբանական ստորաբաժանում նախատեսելու նպատակահարմարության հարցը որոշվել էր Պարեկային ծառայության մեկնարկից կարճ ժամանակ առաջ «Պարեկային ծառայության կառուցվածքում այն նախատեսվել է 02․07․2021թ․-ին»։

Նշված ստորաբաժանումն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 174-Ն որոշմամբ հաստատված հավելվածի նոր լրացված 9.1-րդ կետով սահմանված բացառությունների թվում, ինչից թյուրըմբռնում կարող է առաջանալ, որ իրավաբանական ստորաբաժանման ծառայողները Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ևս պետք է անցնեն վերապատրաստում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության ժամկետով (5-ամսյա վերապատրաստում): Ուստի անհրաժեշտություն է առաջացել իրավաբանական բաժանմունքը ևս նախատեսել բացառությունների ցանկում։

Միաժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերը նշված բացառությունների ցանկում ընդգրկված ծառայությունների և ծառայողների համար նախատեսված երկամսյա վերապատրաստման ժամկետը ևս վերանայման կարիք ունի, և այն հնարավոր է արդյունավետ կազմակերպել առավել կարճ ժամկետում՝ ապահովելով նաև ծառայության համալրման օպերատիվությունը։

Բացի այդ, որոշմամբ կանոնակարգված չէ ոստիկանության ծառայողների ստաժավորման գործընթացի ավարտը և ստորաբաժանման ղեկավարի գործողությունները՝ ծառայողի կողմից ստաժավորման ժամկետի ավարտին անբավարար գիտելիքներ դրսևորելու պարագայում, ինչպես նաև հաստատված չեն ստաժավորման  անհատական պլանի և ստաժավորման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ձևերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ լրացնել կանոնակարգող դրույթները:

 

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագծի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․4 գլխով նախատեսված ոստիկանության բարեփոխումներով։ Մասնավորապես՝ նախագծի նպատակն է պարեկային ծառայությունում ստեղծված նոր ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ամրապնդման ապահովումը, ինչպես նաև ստաժավորման ձևով վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողների առավել արդյունավետ մասնագիտացումն ու աշխատանքի որակի բարձրացումը։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով կանոնակարգվում են պարեկային ծառայության իրավաբանական ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև կրճատվում է նշված որոշմամբ նախատեսված երկամսյա վերապատրաստման ժամկետը՝ նախատեսելով վերապատրաստման առավել օպտիմալ ժամանակահատված, ինչը չի ազդի վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման որակի վրա:

Նախագծով կարգավորվում են նաև ստաժավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողի հետագա վերապատրաստման և ատեստավորման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, նախատեսվում է, որ ստաժավորման բացասական արդյունքի դեպքում ստորաբաժանման ղեկավարի հրամանով ստաժավորման ժամկետը կարող է երկարաձգվել 30 օրով, որից հետո կրկին բացասական արդյունք ունենալու դեպքում ծառայողի զբաղեցրած պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով։

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կսահմանվեն ստաժավորման աշխատանքներին վերաբերվող փաստաթղթերի ձևերը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից։

 

6  Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն պարեկային ծառայության իրավաբանական ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, ոստիկանության ծառայողների ստաժավորման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, և կկարգավորվի ոստիկանությունում ստաժավորման աշխատանքների համար անհրաժեշտ ձևաթղթերի առկայության հարցը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Обсуждалось

    13.09.2021 - 28.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука, Публичная служба

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4798

Принт