Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------ 2021 N -Ն

 

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրում, «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետով․

«12․ «Միացման ձևով վերակազմակերպել «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 38.140.00874)՝ այն միացնելով «Վաղարշապատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 38.140.00874)։

«Վաղարշապատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Էջմիածնի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության։»

2) Որոշմամբ հաստատված N 4 հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրում,

ա) «I. Գավառի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով․

«7․ «Միացման ձևով վերակազմակերպել «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 25.140.00556)՝ այն միացնելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 222.120.01104)։»

բ) «II. Մարտունու տարածաշրջան» բաժնի 10-րդ կետում «Մինչև 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտը» բառերը փոխարինել «Մինչև 2022 թվականի երկրորդ կիսամյակի ավարտը» բառերով։

3) Որոշմամբ հաստատված N 10 հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրում, «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետում «Մինչև 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտը» բառերը փոխարինել «Մինչև 2023 թվականի երկրորդ կիսամյակի ավարտը» բառերով։

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1425-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև 2022 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը», իսկ 3-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը» բառերով։

3․ Հայաuտանի Հանրապետության Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և 2-րդ ենթակետի ա պարբերությամբ նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ և 65-րդ հոդվածներով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով և 2-րդ ենթակետի ա պարբերությամբ նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Обсуждалось

    13.09.2021 - 28.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7305

Принт

Связанные документы / ссылки