|
Որոշմամբ նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ, շահառուների քանակն այս տարի 100 է։
Սակայն Որոշման կիրարկման հետ կապված ծագել են անհաղթահարելի խնդիրներ, մասնավորապես՝ որոշմամբ սահմանված կարգով համագործակից առևտրային բանկի հետ պայմանագիր կնքելու առումով։
Այսպես՝ նախարարությունը դեռևս հունվարի 15-ին, Որոշմամբ սահմանված կարգով, ճշտել և ստացել է սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների տվյալները, դրանք հաստատել նախարարի հրամանով և դիմել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ՝ պայմանագիր կնքելու առաջարկով, սակայն բանկից ստացել ենք մերժում։ Այնուհետև, նախարարությունը, աջակցության խնդրանքով 02․02․2021 թվականի ՄԱ/ՔՀ-5-2/3900-2021 գրությամբ դիմել է Կենտրոնական բանկ, որտեղից ստացվել է պատասխան այն մասին, որ իրենք նախարարության գրությունը և Որոշումն ուղարկել են մի շարք առևտրային բանկերի։
Սկսած փետրվարի 10-ից մեզ հետ կապ են հաստատել հետևյալ բանկերը՝ «Ակբա բանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, որոնց ուղարկել ենք Որոշումը, պայմանագիրը և համապատասխան տեղեկությունը՝ ուսումնասիրության համար։ Ի վերջո, նշված բանկերից ոչ մեկը չհամաձայնեց համագործակցել նախարարության հետ, քանի որ փոխհատուցման նշված ծրագիրը բարդ է իր պահանջներով, մինչդեռ Որոշմամբ սահմանված բանկային ծառայությունները պետք է իրականացվեն անհատույց։
Միաժամանակ նախարարությունը, որպես խնդրի լուծման այլ տարբերակ, գրավոր (19․04․2021 թվականի ՍՄ16917-2021) դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություններ) ղեկավարներին՝ խնդրելով դիտարկել փոխհատուցման գործընթացի կազմակերպում՝ ընկերությունների և նախարարության միջև համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով, համաձայն որի նախարարությունը ընկերություններին կտրամադրի ծրագրի շահառուների գազամատակարարման և էլեկտրական էներգիայի հաշվառման քարտի համարանիշերը, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս կփոխանցի շահառուների կողմից ծախսված գազի և էլեկտրական էներգիայի ամսական ընդհանուր գումարը, իսկ փոխանցված գումարը ընկերությունը կբաշխի շահառուների գազամատակարարման և էլեկտրաէներգիայի վարձավճարների համապատասխան հաշվեհամարներին։
Ըստ ընկերություններից ստացված պատասխանների, նրանք սկզբունքորեն դեմ չեն հարցի քննարկմանը, եթե լինի համապատասխան պայմանագրի՝ Կառավարության կողմից հաստատված ձև, նշելով, որ գործող իրավական ակտի կարգավորումը այլ մեխանիզմ է սահմանել։ Խնդրի՝ այս տարբերակով կարգավորման դեպքում անհրաժեշտ գտնվեց փոփոխություններ և լրացումներ կատարել վերը նշված Որոշման մեջ՝ ընկերությունների հետ համաձայեցնելով փոխհատուցման մեխանիզմները և կնքվելիք պայմանագրի նախագիծը, ինչը և արվում է սույն նախագիծը մշակելու և շրջանառելու միջոցով։
|
|
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի, քանի որ Որոշմամբ նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ինչպես ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ (հավակնորդ շահառուների քանակը փաստացի կազմում է 100), այնպես էլ համապատասխան ծախսեր նախատեսված են նաև ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծում։
|