Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ձևավորումը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը Երևան քաղաքում իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ուժերով։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործարկմամբ պայամանավորված 2021 թվականի հուլիսի 7-ից լուծարվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը, որին՝ համաձայն ՀՀ ոստիկանության պետի 20.07.2020 թվականի թիվ 25-Լ հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետի՝ փոխարինել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը։

Ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթն անշարժ պահակետի միջոցով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում դարձել է ոչ նպատակահարմար, քանի որ, ի տարբերություն ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված վայրերի, այդ վայրերում բացակայում է ճանապարհային երթևեկության կարգավորման գործառույթի անշարժ պահակետի միջոցով իրականացման անհրաժեշտությունը, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության շուրջօրյա շարժական կարգախմբերի ուժերով, հետևաբար, անշարժ պահակետի առկայությունը կհանդիսանա գործառույթի կրկնություն։  

 Միաժամանակ, ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման հիմքում դրված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելածի 7-րդ կետի «ա» ենթակետը, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, իսկ սույն դեպքում ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման ընդունման հիմքը չի հանդիսանում օրենսդրական ակտը, քանի որ դրա նախաբանում որպես որոշման ընդունման լիազորող իրավական հիմք հանդիսանում է ՀՀ կառավարության որոշումը։

Հետևաբար, ՀՀ կառավարությունն այս պահի դրությամբ լիազորված չէ ընդունելու՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը սահմանելու մասին ենթաօրենսդրական ակտ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը և ժամերը կսահմանվի ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ այդպիսով կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը՝ բացառելով նույն վայրում ՀՀ ոստիկանության ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունըև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. 6. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման համար ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Обсуждалось

    08.09.2021 - 23.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5099

Принт