В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
5 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------- 2021 թվականի N -----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1446-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1 Որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողների և» բառերը,
2 Որոշման N 1 հավելվածում՝
ա․ 93-րդ կետում «բացառությամբ» բառից հետո լրացնել «պարեկային ծառայության և» բառերը,
բ․ լրացնել նոր 93․2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«93․2 Պարեկային ծառայության ստորաբաժանման ծառայողները համազգեստի աջ թևքին՝ ուսակարից 60 մմ ներքև, կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը՝ 80 մմ x 125 մմ չափսերով, սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է ուղղահայաց եռագույնը (Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն), կենտրոնում թուր՝ սև և արծաթագույն, որից ներքև թագ՝ սև և արծաթագույն: Թևքանշանի մեջտեղում սև ֆոնի վրա արծաթագույն ասեղնագործվում են «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ վերևում՝ եռագույնի վրա, արծաթագույն թելով ասեղնագործվում է «PATROL» բառը։ Թևքանշանից վերև, կարմիր առանձին կտորի վրա կիսաշրջանաձև, արծաթագույն ասեղնագործվում է՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների ծառայողների համար «ԵՐԵՎԱՆ» բառը, իսկ մարզային ստորաբաժանումների ծառայողների համար համապատասխան մարզի անվանումը։
»։
3 Որոշման N 1 հավելվածը լրացնել 8-10-րդ գլուխներով՝ համաձայն հավելված N 1-ի,
4 Որոշման N 2 հավելվածը լրացնել 6-9-րդ նորմաները սահմանող աղյուսակներով՝ համաձայն հավելված N 2-ի։
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ոստիկանության զորքերի զինծառայողին և պարեկային ծառայության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողի և պարեկային ծառայության ծառայողի՝ սույն որոշմամբ սահմանված նոր համազգեստներին անցումն իրականացնել փուլերով՝ ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
« » ________ 2021 թ. ք.Երևան |
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի ---------ի N -----Ն որոշման
VIII. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
- Գլխարկ՝ կեպի ձմեռային
Կեպի գունաքողարկվող, սև, մուգ փիրուզագույն կտորից, բաղկացած է թասակից, համապատասխան գույնի երկարացված գլխարկահովհարից և սև գույնի արհեստական մորթե ականջակալներից: Թասակը չորստապականի է, առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:
- Գլխարկ՝ կիսաբրդյա (ամենօրյա կամ տոնական)
Մուգ փիրուզագույն կտորից: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 արծաթագույն կոճակով ամրացվում է սև զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը սև արհեստական կաշվից՝ ցանցատիպ նախշով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան:
- Բերետ (հատուկ ստորաբաժանումների համար)
Սև, բոսորագույն մահուդե կտորից: Բաղկացած է 4 մասից՝ գլխամաս, երկու կողային մաս և շրջանակի փակման մաս: Մշակվում է աստառով: Բերետի առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան, որի աջ կողմից կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն:
- Կեպի սպորտային ամառային
Կեպին սև, մուգ կապույտ կտորից: Բաղկացած է 6 կտորից բաղկացած թասակից և երկարացված՝ կոշտ կորացված գլխարկահովհարից: Թասակի առաջնամասը կոշտացված: Ետևի մասում մետաղյա կարգավորիչ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:
- Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին` առանց կարակուլե օձիքի: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղեր, կենտրոնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը:
- Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով
Սև, գունաքողարկված կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, կանգուն օձիքից (ներսի կողմից հաստ բամբակյա գործվածք), մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Հետնամասում շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը), լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում ներկարված ձևավոր կափույրով կոճակով կոճկվող գրպաններ: Կիսավերարկուի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Թևքերի թեզանիքները՝ առաձգական ժապավենով: Աստառը մետաքսե, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները կիսավերարկուի չափսի համապատասխան երկարությամբ և 45 մմ լայնությամբ վրադիրներով: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանը ամրացնելու համար:
- Տարազաբաճկոն -տաբատ՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական)
1) Մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող.
2) Տաբատը մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
- Բաճկոն - տաբատ կեպիով՝ կիսաբամբակյա, ուսադիրներով
1) Բաճկոնը կարվում է սև, գունաքողարկված կտորից: Թևքերը` կոճակով կոճկվող: Հետ ծալվող օձիքով, մինչև գոտկատեղը ձգվող ուղիղ ուրվագծով, գոտիով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված կպչուն ժապավենով փակվող գրպաններ: Կրծքամասում կոճակով կոճկվող ձևավոր կափույրներով 2 արտաքին գրպաններով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Բաճկոնի գոտու կողքային մասերն ունեն 12-18 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Աստառը սև կամ մուգ երանգի բամբակյա կտոր: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «POLICE», իսկ առջևի ձևավոր կափույրով աջ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությամբ ասեղնագործված բառերը: Առջևի ձևավոր կափույրով ձախ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ՝ վկայականի կտորե տարբերանշանը ամրացնելու համար:
2) Տաբատը սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
3) Կեպին սև, գունաքողարկված կտորից: Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում կարվում է ասեղնագործած փոքր գլխարկանշան:
- Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային
Սև, գունաքողարկված կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են: Թեք գրպանների ներքևի մասում վրադիր, կափույրներով մեծ գրպաններ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
- Վերնաշապիկ՝ կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման են սույն հավելվածի` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:
- Սվիտեր
Սև գույնի բրդյա գործվածքից, կլոր վզով: Կրծքամասում սվիտերի ամբողջ լայնքով կարվում է 3.5 սմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա, առջևի մասում ասեղնագործվում են «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ թիկունքի մասում՝ «PՕLICE» բառերը:
- Փողկապ
-
Обсуждалось
03.09.2021 - 18.09.2021
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Полиция
Просмотры 5474
Принт