В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1998-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1998-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց»» ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 2021 թվականի հունիսի 23-ի նիստի որոշմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Իսրայել Միլիտոսյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև օրս մարզադպրոցի տնօրենն է:
Իսրայել Միլիտոսյանի զավակները՝ Վարդան, Մելինե, Լյուսյա Միլիտոսյանները և կինը՝ Անահիտ Միլիտոսյանը տվել են իրենց համաձայնությունը մարզադպրոցի անվանակոչմանը:
Մարզադպրոցը Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելով կատարվում է մարզադպրոցի կոլեկտիվի խնդրանքը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարևորելով հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես ծանրամարտ մարզաձևի զարգացման, Գյումրու ծանրամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Իսրայել Միլիտոսյանի անվամբ՝ նրա տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին, մասնավորապես ծանրամարտ մարզաձևին և Գյումրու ծանրամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին նվիրած մարդուն:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի № 1998-ն և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
02.09.2021 - 22.09.2021
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 4094
Принт