Добавить в избранное

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

         ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 19.4  Ընդերքօգտագործման իրավունքի, ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը.

1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

50-ապատիկի չափով

3) շինանյութերի արտադրության հումքի,
այդ թվում` երեսպատման, շինարարական
քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

500-ապատիկի չափով

4) գունագեղ քարերի, բացառությամբ վանակատի (օբսիդիանի),  յուրաքանչյուր հանքավայրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

4.1. Վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 

100-ապատիկի չափով

5) մետաղագործական, քիմիական, թեթև
և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`

 

 

- արդյունաբերական (շշալցման) նպատակով
իրավունքի տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

5000-ապատիկի չափով

- արդյունաբերական (ածխաթթու գազ
ստանալու) նպատակով արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

500-ապատիկի չափով

-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով արդյունահանման իրավունքի տրամադրման համար` տարեկան

 

 

-մեկից ավելի արդյունահանման նպատակ ունեցող հանքային ջրի արդյունահանման իրավունքի տրամադրման համար

բազային տուրքի

500-ապատիկի չափով

 

արդյունահանման բոլոր նպատակների համար սահմանված  դրույքաչափերի հանրագումարի չափով

7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`

 

ֆիզիկական անձանցից

բազային տուրքի չափով

 

 

իրավաբանական անձանցից

 

բազային տուրքի

10-ապատիկի չափով

8) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-112-Ն)

 

 

9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրման համար` տարեկան

 

9.1)   օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրման համար (2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ժամանակահատվածում ներկայացված դիմումատուների դեպքում)` տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

 

բազային տուրքի չափով

 

 

10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա իրավունքի տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

   

 

11) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի իրավունքի տրամադրման համար` տարեկան

12) Մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության ընդերքաբանական փորձաքննության համար՝

13) Ոչ մետաղական օգտակար հանածոյի պաշարների հաշվետվության ընդերքաբանական փորձաքննության համար՝

 

 

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

 

 

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

 

բազային տուրքի 250-ապատիկի չափով»

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հոդված 206.

 

Ստորերկրյա հանքային ջրերի և աղի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

 

  1. Ստորերկրյա հանքային ջրի արդյունահանված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 

Հանքային ջրի արդյունահանման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Արդյունաբերական (շշալցման) նպատակով

5650

Արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով

230

Բուժական նպատակով, այդ թվում՝

ա. բալնեոբուժման (լոգանքներ, ցնցուղ, հիդրոմերսում, հոգնա, խմելու միջոցով և այլն) համար`

300

բ. ըմպելասրահներում օգտագործման համար`

40

գ․ ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով

75

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.3 մասում «բովանդակությանը» բառից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող նյութերին կից չի ներկայացվել ընդերքաբանական փորձաքննության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի անդորրագիրը,» բառերը:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

  • Обсуждалось

    31.08.2021 - 15.09.2021

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4987

Принт