«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն՝ ռազմատեխնիկական ոլորտում օգտագործվող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում» բառերը՝
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի՝
1-ին մասում՝ «տեղեկատվությունները» բառից հետո լրացնել «(ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում մարտական զենքի դեպքում՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան)» բառերը,
4-րդ մասի առաջին պարբերության վերջում լրացնել «(ռազմական նշանակության ապրանքների, այդ թվում մարտական զենքի դեպքում՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետում «Զենքի» բառը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքների, այդ թվում զենքի» բառերով:
-
Обсуждалось
30.08.2021 - 28.09.2021
-
Тип
Закон
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 4780
Принт