<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
________2021 թվականի №___Ն
ք. Երևան
Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N517Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդւնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայոթյունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի № 358Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N517Ն որոշման՝
1) 3-րդ կետում «փետրվարի» բառը փոխարինել «հունվարի» բառով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ
Հավելվածի մեծ ծավալով և սույն դաշտում թույլատրելի նիշերը գերազանցելու պատճառով նախագծի հավելվածը՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի լրամշակված առևտրային կանոնները սույն դաշտում տեղադրել հնարավոր չէ: Նախագծի հավելվածը՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի լրամշակված առևտրային կանոնները MS Word ձևաչափով տեղադրված է հաջորդ դաշտում՝ «Հավելված» վերնագրով: |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
________2021 թվականի №___Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» №519Ն որոշման՝
- 3-րդ կետում «փետրվարի» բառը փոխարինել «հունվարի» բառով,
- №2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
օգոստոսի 2021թ
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի -ի N -Ն որոշման |
«Հավելված N 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N519-Ն որոշմամբ |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
(Հրապարակային պայմանագիր)
Բաշխողը (Երաշխավորված մատակարարը)՝ |
__________________________________________________________ (կազմակերպության անվանումը) |
ի դեմս |
____________________________________________________________, մի կողմից (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները) |
և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած օրինակելի ձևին համապատասխան ակցեպտը (այսուհետ՝ ակցեպտ) ներկայացրած Սպառողը, այսուհետ համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հանձնաժողովի հաստատած` էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) և այլ իրավական ակտերով, կնքում են սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որը հրապարակային է և գործում է ստորև շարադրված պայմաններով և Սպառողի կողմից ներկայացված` ակցեպտում ներառված տվյալներով:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Պայմանագրի համաձայն՝ Բաշխողը Սպառողին մատուցում է Մատակարարից գնված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն կամ իրականացում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, իսկ Սպառողը վճարում է իրեն մատուցված բաշխման ծառայության, ինչպես նաև երաշխավորված մատակարարման դիմաց:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:
- ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱՐԱԿԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով:
- Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը, բացառությամբ Պայմանագրի 5-րդ կետով նախատեսված դեպքերի որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե Առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:
- Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև Սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված ժամկետում և կարգով Որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում՝ Հաշվարկային ամսվա ընթացքում Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը հաշվարկվում է այդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով։
- Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:
- Սպառողը նախորդ ամսվա ընթացքում մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքը Բաշխողի՝ Պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին վճարում է համաձայն ԷՄԱ կանոնների՝ Բաշխողի կողմից (անձամբ կամ լիազորված անձի միջոցով) ԷՄԱ կանոններով սահմանած կարգով և ժամկետում հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
- ԷՄԱ կանոնների համաձայն տույժ հաշվարկելու դեպքում Բաշխողը Սպառողի վճարումներից առաջնահերթ մարում է մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում մատուցված բաշխման ծառայության արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները:
- Պարտքի առկայության դեպքում Բաշխողը չպետք է դադարեցնի Սպառողի էլեկտրամատակարարումը, եթե Սպառողը ներկայացրել է Բաշխողի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն կետը չի սահմանափակում Բաշխողի իրավունքը պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում դադարեցնելու Սպառողի էլեկտրամատակարարումը՝ ապահովելով ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված` տվյալ Սպառողի էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգերը:
- Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը, եթե Սպառողը այդ գումարի վերադարձի պահանջ չի ներկայացրել:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Պայմանագիրն ուժի մեջ է՝ ակցեպտը Բաշխողի կողմից հաստատելու պահից: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:
- Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ՝ ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերի։ Եթե ԷՄԱ կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով, բացառությամբ էՄԱ կանոններով նախատեսված դեպքերի:
- էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը կարող է դադարել Սպառողի դիմումի համաձայն՝ ԷՄԱ կանոններով սահմանված կարգով:
- Պայմանագիրը լուծվում է`
- կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
- Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով,
- Բաշխողի կողմից միակողմանի`
ա. ԷՄԱ կանոնների համաձայն որոշակի ժամկետով կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում՝ այդ մասին ժամկետը ավարտվելուց մեկ ամիս առաջ Սպառողին ծանուցելու պայմանով,
բ. սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Սպառողը չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԷՄԱ կանոնների նախատեսված դեպքերի,
գ. բնակիչ Սպառողի մահվան, իրավաբանական անձ Սպառողի լուծարման դեպքում,
դ. օրենքով, ԷՄԱ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:
- Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:
- Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:
- ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:
- Բաշխողը սպասարկման որակի պահանջների խախտման դեպքում պարտավոր է ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված կարգով Սպառողին վճարել տույժ:
- Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրական էներգիա բաշխելու համար Բաշխողը փոխհատուցում է Սպառողի կրած վնասը օրենքով սահմանված կարգով։
- Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից Պայմանագրի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը կարող է հաշվարկվել Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացրել է Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է ԷՄԱ կանոններով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:
- Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով Սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
- Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷՄԱ կանոններով:
- ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Պայմանագրում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷՄԱ և ԷԲՑ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:
- Բաշխողի կողմից ԷՄԱ և ԷԲՑ կանոնների համաձայն Սպառողի ներկայացրած անձնական տվյալները կարող են հասանելի դարձվել (փոխանցվել) այլ անձանց, այդ թվում՝ բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին՝ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիայի դիմաց տեղեկատվությունը հասանելի դարձնելու, ինչպես նաև օրենքով և սույն պայմանագրի շրջանակում Բաշխողի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
- Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:
- Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։
- ԲԱՇԽՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Անվանում՝ Գտնվելու վայրը՝ Հեռախոս՝ Էլ. փոստ՝ ՀՎՀՀ՝ Հ/հ՝ Բանկ՝ Գործունեության լիցենզիա N՝ |
Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի (հրապարակային օֆերտա) |
ԱԿՑԵՊՏ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ)
- Սույն ակցեպտով _______________________________________________________________
(Սպառողի անունը (անվանումը))
լրիվ և անվերապահորեն ընդունում է Հանձնաժողովի հաստատած Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին հրապարակային պայմանագրի օրինակելի ձևով սահմանված բոլոր պայմանները՝ հայտնելով իր համաձայնությունը՝ սպառման համակարգի տեղակայման տարածքում
________________________________________________________________________________
(սպառման համակարգի հասցե)
☐ կենցաղային
☐ ոչ կենցաղային
նշանակությամբ էլեկտրական էներգիա սպառելու նպատակով՝ Բաշխողի հետ վերը նշված պայմանագրի կնքմանը․
- Սպառողի այլ տվյալները․
ՍՊԱՌՈՂ՝
անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու օրինակը (պետական գրանցման վկայականի համար)` ____________________________________________________________
ՀԾՀ (ՀՎՀՀ) ____________________________________________________________________
հաշվառման (գտնվելու) վայրի հասցե՝ ______________________________________________
Ծանուցման տվյալներ․
փոստային հասցե՝ _______________________________________________________________
էլեկտրոնային փոստի հասցե՝ ____________________________________________________
հեռախոսահամար՝ ______________________________________________________________
Բանկային տվյալներ․
բանկ՝ ___________________________________________________________________
հաշվեհամար՝ ___________________________________________________________________
Օգտագործվող հզորությունը՝______________________________________________ կՎՏ/կՎԱ/
Սնող ցանցի լարումը՝ _________________________Ֆազ _________________________Վոլտ
- Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում՝ Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթուղթ)՝ ___________________________________________________________________
- Այլ տվյալներ
Սպառող՝
-
Обсуждалось
27.08.2021 - 12.09.2021
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2149
Принт