В стадии разработки
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) հավելվածի 2-րդ մասում «ամսվա ընթացքում» և «տվյալ ամսվա» բառերը փոխել համապատասխանաբար «տարվա ընթացքում» և «տվյալ տարվա» բառերով:
Հոդված 2. Օրենքի հավելվածի 2-րդ մասի 1)-ին կետում «2-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի հավելվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3)-րդ կետով.
«3) Արեգակնային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն պարբերության 2-րդ մասի 1)-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետում.
- «գ» ենթակետից հանել «մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ» բառերը:
- «ե» ենթակետում «ինչպես նաև մինչև 150 կիլովատ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
-
Обсуждалось
04.08.2017 - 01.09.2017
-
Тип
Закон
-
Область
Энергетика и природные ресурсы
Просмотры 8997
Принт