В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի № 1428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականով;
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն որոշման մշակմանy (մասնավորապես՝ ըստ մարզաձևերի մարզադպրոց ընդունվելու տարիքի, մարզագույքից միաժամանակ օգտվողների թվի, մարզակառույցների չափերի և այլնի) մասնակցել են տարբեր ոլորտների հմուտ մասնագետներ: Ներկայումս հանրապետության համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներում չեն պահպանվում որոշմամբ հաստատված չափորոշիչները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ պարապողների առողջության, նրանց անվտանգության պահպանման վրա:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները, անկախ կազմակերպաիրավական տեսակից կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հանրապետության բոլոր մարզադպրոցները պարտադիր կառաջնորդվեն սահմանված չափորոշիչներով՝ արդյունքում կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում:
-
Обсуждалось
26.08.2021 - 15.09.2021
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Общественное обсуждение
09.09.2021 11:32
susanna1991sport@gmail.com
Просмотры 4178
Принт