ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի -ի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3.3-րդ և 3.4-րդ կետերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալներրի մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 100-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով.
2) Որոշման մեջ և Որոշման հավելվածում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով:
3) Որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.Փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ Հայցվող տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է փոստով՝ պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի հետ միասին (այդ թվում՝ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ներկայացրել է տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը:».
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
-
Обсуждалось
25.08.2021 - 09.09.2021
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 4822
Принт