Добавить в избранное

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

1.1 Անհրաժեշտությունը

    Օրենսդրական փոփոխությունների փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկի համար պարտադիր  իրավակարգավորումների առկայության պահանջով:

    Քանի որ, շենքերի և շինությունների  հիմնական մասի անձնագրավորման  գործընթացն    ակնկալվում է իրականացնել    պետական կառավարման և տեղական  ինքնակառավարման մարմինների, մի շարք դեպքերում նաև մասնավոր պատվիրատուների համակարգմամբ և մասնակցությամբ, ապա օրենսդրական համապատասխան հիմնավորումների, այն է՝ դրանցում անհրաժեշտ փոփոխությունների  կարիքն ակնհայտ է:

      Միաժամանակ հարկ է նշել, որ անձնագրավորման ենթակա օբյեկտներ են հանդիսանում քաղաքաշինական այն օբյեկտները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են ոլորտում գործող քաղաքաշինական սուբյեկտների գործունեության և դրանք կարգավորող օրենսդրական  իրավական  ակտերի, ինչպես նաև վերջիններիցս բխող  լիազորությունների և պարտավորությունների, պատասխանատվության միջոցների կիրառման կամ չկիրառման հետ:

     Ներկայումս, քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեությունը ծավալուն միջոցառումների համալիր է, որը ներառում է ինժեներական հետազննության ծառայություններ, նախագծային և շինարարական աշխատանքներ, հսկողական գործառույթներ, յուրաքանչյուր (մասնավոր, պետական  կամ համայնքային) պատվիրատուի համար  լիազորություններ և պարտավորություններ:

     Ակնհայտ է, որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը առնչվում է վերը թվարկված գործառույթներին և ենթադրում է հիմնարար՝ օրենսդրական ակտերի և ենթաօրենսդրական դաշտի վերանայում:

    Կարևորելով անձնագրավորման գործընթացը և այն դիտարկելով, որպես արտակարգ իրավիճակի կանխարգելման առաջնահերթ միջոցառում,  երբ Հանրապետության տարածքի գերակշիռ մասը գնահատվում է, որպես սեյսմիկ բարձր ռիսկի տարածք, հրատապ է համարվում նշված օրենսդրական փաթեթի ընդունումը և անձնագրավորման գործընթացի մեկնարկը՝ հիմքում դիտարկելով ՀՀ տարածքում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:

 

1.2. Ընթացիկ իրավիճակը

      Ներկայումս՝ ՀՀ տարածքում գործում են վերը նշված խնդիրներին առնչվող մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, սակայն առկա օրենսդրական իրավակարգավորումները բավարար չեն շենքերի և շինությունների անձնագրավորման կարգի ընդունման և գործընթացի մեկնարկի համար:

     Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի մեկնարկի համար առաջնահերթ կարևորվում են.

1. օրենսդրական իրավակարգավորումները, որոնք առաջարկվում են Նախագծի շրջանակներում.

2. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

  • ՀՀՇՆ 20.04-2020 <Երկրաշարժադիմացկուն շինարարություն.Նախագծման նորմեր>,
  • ՀՀՇՆ 52-01- <Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ>,
  • ՀՀՇՆ 31-01-2014<Բնակելի շենքեր.ՄասI.Բազմաբնակարան բնակելի շենքեր>,
  • ՀՀՇՆ 31-03- <Հասարակական շենքեր և շինություններ> և այլն:

      Հաշվի առնելով, որ քաղաքաշինության ոլորտի հիմնական իրավակարգավորումները բխում են <Քաղաքաշինության մասին> օրենքից, ապա համապատասխան փոփոխությունների անհրաժետությունը որպես առաջնահերթություն դիտարկվել է հենց այս փաստաթղթի շրջանակներում: 

     Հաշվի առնելով նաև այն, որ քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որում  չափազանց կարևոր դեր ունի շենքերի և շինությունների անձնագրավորման, ասել է թե՝ դրանց հաշվառման, սեյսմակայունության, հուսալիության, շահագործողական ցուցանիշների գնահատման գործընթացը՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների (այդ թվում անշարժ գույքի սեփականատերերի) միջև   քաղաքացիական, սեփականության, գույքային իրավունքի մասով փոխգործակցության  ապահովումը դիտարկվում է որպես պետական քաղաքականության մաս, դրա իրագործման առավել նպաստավոր ուղղություն:

      Ուստի, օրենսդրական   հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը մի շարք օրենսդրական այլ ակտերում ևս կարևորվել է և միասնական փաթեթով ներկայացվել քննարկման, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Լիցենզավորման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում:

       Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում նախատեսվել են դրույթներ քաղաքաշինական օբյեկտների անձնագրավորման (լիցենզավորված) գործընթացի, անձնագրերի, դրանց բովանդակային մասի,  անձնագրավորման ամենամյա և հնգամյա ծրագրերի ու միջոցառումների ցանկի, անձնագրավորման տվյալների շտեմարանի, անձնագրավորման գործընթացի շրջանակներում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նկուղային և կիսանկուղային (որմնախարսխային) հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում  տեղակայված կամ տեղակայման ենթակա ապաստարանների և/կամ թաքստոցների հաշվառման վերաբերյալ և այլն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով նախատեսվում է օրենքով կարգավորել տարբեր նպատակային նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացի հիմնավորվածությունը՝ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես «Քաղաքաշինության մասին»,   «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Լիցենզավորման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում:

       Հատկապես կարևորվում է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը, քանի որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի իրականացման լիազորությունները նախատեսվում է վերապահել  տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված իրավաբանական անձանց, որոնք կունենան ամբողջական մասնագիտական ներուժ՝ նախատեսվող  գործընթացի բավարար մակարդակն ապահովելու նպատակով:

       Հարկ է նշել նաև, որ օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ նախատեսվում են նաև ենթաօրենսդրական ակտերի լրամշակումներ: Առաջնահերթ նախատեսվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N788-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ լիցենզավորման պայմանների և պահանջների (մասնագետների և որակավորումների մասով) արդիականացումը: 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

     Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորել  շենքերի ու շինությունների անձնագրավորման և տեխնիկական անձնագրերի կազմման  պահանջների իրավական կարգավորում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ  ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

         «Քաղաքաշինության մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

  • Обсуждалось

    20.08.2021 - 05.09.2021

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4643

Принт

Предложения

Ռաֆայել Ավետիսյան

30.08.2021

9. Օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ պարզաբանումներ տրամադրելիս հորդորում եմ առաջնորդվել հայոց լեզվի հետևյալ կանոնով. "Բառերի այն միացությունը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն"։

Ռաֆայել Ավետիսյան

30.08.2021

8. Քանի որ շենքերի և շինությունների անձնագրավորման հետ կապված խնդիրները դեռ պահանջում են լուծումներ, վաղ է անրադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին։

Ռաֆայել Ավետիսյան

30.08.2021

7. Առաջարկվող կազմակերպական կառուցակարգը որևէ առնչություն չունի "Ճարտարապետական գործունեության մասին" ՀՀ օրենքի հետ։

Узнать больше