Добавить в избранное

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ օտար լեզվով խորացված ուսուցմամբ, ազգային փոքրամասնությունների, ռուսերենով ուսուցմամբ դասարանների, դասագրքերի տրամադրման մեկ միասնական կարգ սահմանելու պահանջով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու գործընթացը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի՝ «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական  առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին  դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանով: Գործող իրավակարգավորմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովումը իրականացվում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման  տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցով: Ուսումնական հաստատությունների կողմից դասագրքերի հայտագրումը և հետագա ամբողջ գործընթացն իրականացնելու աշխատանքները ընթանում են միայն թղթային եղանակով՝  մարդկային մեծ ջանքերի շնորհիվ, որը և՛ աշխատատար է, և՛  ժամանակատար: Նախագծի ընդունմամբ գործընթացն ամբողջությամբ կդառնա էլեկտրոնային: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը կիրականացվի «Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) կողմից վարվող  համակարգում գործող հարթակում, որտեղ ուսումնական հաստատությունները կարող են ներկայացնել անհրաժեշտ դասագրքերի, ձեռնարկների հայտերը:

       Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ոչ միայն ընթացակարգային խնդիրները, այլ նաև գործընթացն էլեկտրոնային դարձնելու արդյունքում նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը նախկինում  վերահսկելի չէր:

Նախագծով սահմանվում է նաև մշտադիտարկում իրականացնել դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով առաջարկվող կարգավորումներով ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովման  գործընթացը կդառնա ավելի դյուրին՝ էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում: Կկարգավորվի նաև դասագրքերի բաշխման գործընթացը, կիրականացվի մշտադիտարկում:

 

  1. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.13-րդ կետով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

       Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

  • Обсуждалось

    12.08.2021 - 27.08.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10395

Принт

Предложения

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ

26.08.2021

1. Կարգում գործածվող տերմինները միանշանակ ընկալվելու համար առաջարկում ենք կարգում ներառել «Հասկացություններ» բաժին՝ հետևյալ բովանդակությամբ. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. • Հանրակրթական առարկայի դասագիրք՝ դպրոցական գրականություն, որն իր մեջ ներառում է • դասագիրքը, դասագրքին կից ուսուցչի ձեռնարկը (այսուհետ` ՈՒՁ) և այլ ուսումնական նյութերը, • Դասագիրք՝ հանրակրթական առարկայական չափորոշիչներին բավարարող թղթային կամ թվայնացված կամ էլեկտրոնային գիրք • Ուսուցչի ձեռնարկ՝ դասագրքին կից ուսուցչի համար նախատեսված էլեկտրոնային ձեռնարկ, • Այլ ուսումնական նյութ՝ դասագիրքը և ուսուցչի ձեռնարկը լրացնող և օժանդակող էլեկտրոնային նյութ, • Դասագրքերի հայտ՝ կրթություն ապահովելու նպատակով հաստատությանն անհրաժեշտ դասագրքերի խմբաքանակի ձևավորում, • Դասագրքերի շրջանառություն՝ տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասագրքի օգտագործում մի քանի սովորողի կողմից։ 2. Կարգի 1-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները»։ 3. Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) անվամբ բացված հատուկ բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով՝ որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ–ի կողմից (այսուհետ՝ Հաստատության միջոցնր), հրատարակված դասագրքերի հայտերի ձևավորման և շրջանառության գործընթացը իրականացվում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ ) Կառավարման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ ԿԱՀ) միջոցով»: 4. Կարգի 4-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի հայտերի ձևավորման և շրջանառության գործընթացը իրականացվում է «Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետև՝ Համակարգ) միջոցով, այդ թվում՝»։ 5. 4-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ հետագայում մի հատով ավելացնելով հերթական համարները, հետևյալ բովանդակությամբ՝ «Մինչև օգոստոսի 20-ը Նախարարության կողմից հաստատվում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ»։ 6. Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանամերձ համայնքների Հաստատության սովորողներին հատկացված դասագրքերի ներդրումային գումարները հատուցվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի»։ 7. Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից»։ 8. Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Գրադարանում պահվող և երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին»: 9. Ընդհանուր դրույթներ բաժնում ավելացնել ևս 4 կետ հետևյալ բովանդակությամբ՝ • 10. Դասագրքերի օգտագործման ժամկետը սահմանվում է Նախարարության կողմից։ • 11. Տարրական դասարանների դասագրքերը օգտագործվում է առնվազան երեք տարի բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի։ • 12. Միջին և ավագ դասարանների դասագրքերը՝ հաշվի առնելով օգտագործման պարբերականությունը, օգտագործվում է երեքից յոթ տարի։ • 13. Առանձին դասագրքերի օգտագործման ժամկետը կարող է երկարացվել Նախարարության կողմից։ 10. Երկրորդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»։ 11. Կարգի 10-րդ կետի «․․․ մինչև մարտի 1-ը» բառերից հետո ավելացնել «Համակարգում» բառը։ 12. Կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Դասագրքերը հրատարակչությունների կողմից առաքվում են նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որոնք իրենց հերթին յուրաքանչյուր Հաստատությանն են հատկացնում իր հայտում նշված դասագրքերի քանակին համապատասխան դասագրքեր՝ հանձնման–ընդունման ակտի միջոցով»։ 13. Կարգի 21-րդ կետից առաջ ավելացնել նոր կետ՝ հետագայում մի հատով ավելացնելով հերթական համարները, հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի հայտերը Հաստատությունը ԿԱՀ–ում ձևավորվում է մինչև մարտի 20–ը»։ 14. Կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 10-ը, Հաստատությունների միջոցներով հրատարակվող դասագրքերի համար Հաստատությունները ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ»։ 15. Կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակի դասագրքեր` Հաստատությունից Հաստատություն փոխանցումով կամ լրացուցիչ հայտով (տպագրության համար բավարար քանակի առկայության դեպքում)»: 16. Կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությամբ»։ 17. Կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հաստատությունը՝ 1) հանձնման–ընդունման ակտում նշված քանակների համաձայն ստանում է դասագրքերը և որպես սեփականություն մուտքագրում Հաստատության գրադարանի գրադարանային ֆոնդ, 2) դասագրքի օգտագործման ժամկետի ավարտից կամ նոր հրատարակությունով փոխարինելուց հետո կարող է սահմանված կարգով դասագրքերը դուրս գրել, 3) կազմակերպում է ներդրվող գումարների հավաքագրման, Դասագրքերի հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց հետ հավաքագրման աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով, 4) ուսումնական տարվա սկզբին Դասագրքերը հատկացնում է սովորողներին՝ մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, իսկ ուսումնական տարվա ավարտին այն հետ հավաքում, Համակարգում և ԿԱՀ–ում կատարելով համապատասխան նշումներ, 5) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և վերադարձը ամրագրվի ծնողի (օրինական ներկայացուցիչների) և Հաստատության պատասխանատուի ստորագրությամբ, 6) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը Հաստատությունների միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչներից) կողմից ներդրված գումարները մուտքագրում է Հաստատության համար առանձնացված բանկային հաշվին, 7) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը և անհամապատասխանության դեպքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` սխալ գործարքների ճշտման ուղղությամբ, 8) պարբերաբար կատարում է դասագրքերի հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դասագրքերի համար կազմում է համապատասխան ակտ, պահպանում է դասագրքերի պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման-ընդունման ակտերը, ներդրվող գումարների մուտքագրման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները, 9) դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը, հանրությանը հասանելի դարձնելու նպատակով, յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը, հաստատվում է ԿԱՀ–ում էլեկտրոնային ստորագրությամբ, 10) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին կամ աչքի ընկնող որևէ այլ տեղում)՝ փակցնում է դասագրքերի համար ներդրվող գումարների չափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարի հրամանը, 11) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա վերջին հետ հավաքած դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում նորոգում է վնասված դասագրքերը` սահմանված ժամկետում օգտագործումն ապահովելու նպատակով, 12) Իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ»:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա

22.08.2021

Փոքր մասնավոր դպրոցների դեպքում առանց լիցենզիայի փոփոխության տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններից աշակերտների բնական արտահոսքի արդյունքում ազատված տեղերի հաշվին կարող են նոր առաջին դասարաններ բացվել` առաջացնելով դասագրքերի պակաս: Առաջարկում ենք այս դեպքը ներառել բացառությունների մեջ:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա

22.08.2021

Տարիներ շարունակ առկախ է մնացել ոչ պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարաններում սովորողների դասագրքերի պետության կողմից տրամադրման գերխնդիրը, քանի որ օրենքը պարտադրում է հատկացնել միայն պետական դպրոցներին` խախտելով ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների` նույն ՀՀ քաղաքացիների իրավունքները: Ոչ պետական դպրոցները մշտապես իրենց դասագրքային ֆոնդը ձեռք են բերում վճարովի սկզբունքով` առանց զեղչային պայմանների կամ գնային արտոնությունների, անկանխատեսելի քանակներով տարատեսակ աղբյուրներից` չունենալով որևէ առկայության ու հիգենիայի երաշխիք: Առաջարկում ենք վերոնշյալ կարգում ևս ներառել ոչ պետական դպրոցներին` տարրական դասարանների աշակերտեներին դասագրքերով ապահովելու ենթակետը` արդարության վերականգման և ՀՀ բոլոր երեխաների իրավունքների ամբողջական պաշտպանության նպատակով:

Узнать больше