ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2021 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է ՀՀ կառավարությունը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1927-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ 2020 թվականի հողային հաշվեկշիռը: 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի մակերեսների փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հողային հաշվեկշռում:
Որոշման ընդունմամբ կկատարվի ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված ՀՀ հողային հաշվեկշռում: «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2021 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև ՀՀ համայնքների և մարզերի կտրվածքով` կտեղադրվի Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում, որի տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2021 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու անձինք:
Որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am և Կադաստրի կոմիտեի cadastre.am կայքերում:
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2021 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազում չի առաջացնում:
-
Обсуждалось
11.08.2021 - 26.08.2021
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 4862
Принт