Добавить в избранное

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու-թյամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը: Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ և <<Պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998-Ն և 18.10.2018թ. N 1174-Ն որոշումների համաձայն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

        Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

        Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում են լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն՝ 3 027 611 000 ՀՀ դրամ չափով: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

 

  • Обсуждалось

    10.08.2021 - 26.08.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15264

Принт

Предложения

lev ar

20.08.2021

Վարժական հավաքների մասնակիցների կողմից վարկային պարտավորություն(ներ) ունենալու դեպքում այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվաժում, վարկային պայմանագրով նախատեսված. կարգով, չափով և ժամկետում, վարժական հավաքների մասնակցի ֆիզիկապես բացակայելու պատճառով, իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, վարժական հավաքների մասնակիցը կունենա վարկային պայմանագրով նախատեսված վարկի տոկոսի , ի վնաս վարկառուի, վերանայման կամ գրավի առարկայի կորստի ռիսկեր: Իսկ այն պարագայում, երբ վարժական հավաքների մասնակցի, որպես եկամտի աղբյուր, աշխատավարձը բաղկացած է՝ աշխատավարձի ամսական դրույքաչափից և տվայալ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալից հաշվարկվող պարգևավճարից (բոնուսից), ինչը վարկատուն վարկը տրամադրելիս հաշվի է առնում որպես եկամուտ, վարժական հավաքների մասնակիցը այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվածի համար, օրենքով սահմանված կարգով՝ աշխատատեղի պահպանմամբ, որպես աշխատավարձ, գործատուի կողմից կստանա միայն աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրուքաչափի հաշվարկով, քանի որ հիշյալ անձի կողմից այդ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալի բացակյության պարագայում, գործատուի կողմից սահմանված կարգով չի կարող հիմնավորվել պարգևավճարի չափի հաշվարկը, իսկ վարժական հավաքների մասնակցության համար վճարները հնարավոր է ամբողջովին չծածկեն տվյալ անձի ամսական եկամտի ֆինանսական դիֆիցիտը, ինչը առաջացել է ոչ այդ հավաքների մասնակցի մեղքով: Այս հանգամանքը նույնպես կհանդիսանա վարկառուի կողմից իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարու պատճառ: Առաջարկվում է որոշման մեջ ավելացնել՝ 1. Վարժական հավաքների մասնակիցների կողմից ունեցած վարկ(երի) տոկոսի դրուքաչափերի պահպանում, 2. Վերոհիշյալ ֆինանսական դիֆիցիտի առաջացման դեպքում՝ հատուցում:

Մարտիկ Մարտիրոսյան

19.08.2021

Ոչ "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքով, ոչ քննարկվող ՀՀ կառավարության որոշման նախագծով չի նախատեսվել վարժական հավաքներից ազատելու հնարավորություն: Սակայն հնարավոր է օբյեկտիվորեն լինեն իրավիճակներ, որ զինապարտը չկարողանա մասնակցել վարժական հավաքների: Առաջարկվում է մշակել չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան վարժական հավաքի մասնակցին ազատվել վարժական հավաքից ընտանեկան դրությամբ պայմանավորված (օրինակ՝ ընդտանիքի անդամի ծանր հիվանդություն (եթե խնամակալը հանդիսանում է զինապարտ), ինչպես նաև սույն որոշմամբ ստեղծել հանձնաժողով, ով կարող է եզրակացություն ներկայացնել անձին վարժական հավաքից ազատելու համար, և սահմանել, որ եզրակացության հիման վրա վերջնական որոշում կայացնում է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը:

Մարտիկ Մարտիրոսյան

19.08.2021

Ներկայում մեծ թիվ են կազմում պահեստազորում հաշվառված ուսանողները (այդ թվում ավելի քան մեկ տարի առաջ զինվորական ծառայությունից արձակվածներ): Նրանց ուսումնական պրոցեսը կարող է խաթարվել վարժական հավաքների մասնակցելու համար: Ուստի առաջարկվում է, որ կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացնի ԲՈՒՀ ների և այլ կրթական հաստատություններին, որպեսզի վարժական հավաքների մասնակից ուսանողների համար կազմակերպվեն լրացուցիչ դասեր բաց թողնված դասաժամերը լրացնելու համար, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ մշակել և ուսումնական հաստատություններին առաջարկել, որ նրանց բացակայությունները և քննություններին չներկայանալը համարվեն հարգելի, ինչպես նաև նշանակվեն լրացուցիչ քննությունների օրեր:

Узнать больше