Добавить в избранное

В стадии разработки

«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքում (այսուհետ` Օրենք)  բոլոր «Հիմնադրամ» բառերը իրենց համապատասխան  հոլովաձևերով  փոխարինել «ֆոնդ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Սույն օրենքը կարգավորում է ակտիվների արժեթղթավորման գործընթացի և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման, շրջանառության, մարման, ինչպես նաև արժեթղթավորման ֆոնդերի գործունեության հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ակտիվների արժեթղթավորման  հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արժեթղթավորման ֆոնդերի իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման ֆոնդերի գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման ֆոնդերի կառավարիչների գործունեության, ինչպես նաև արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում.

1) ուժը կորցրած ճանաչել «պարտապան», «թողարկող», «մնացորդային արժեք», «պահառու», «արժեթղթավորման հիմնադրամ» և «արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ» հասկացությունները:

2) «ակտիվներով ապահովված արժեթղթեր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից:»:

3) «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)» հասկացությունից հանել «մեկ» բառը,

4) «արժեթղթավորում» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արժեթղթավորում՝ գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվ կամ ստանձնում դրա հետ կապված ռիսկեր, և թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռքբերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից:»,

5) «արժեթղթավորում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«ռիսկի ստանձնում՝ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով.»,

6) «սպասարկող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

 «արժեթղթավորման ֆոնդ` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության», 

 

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում  «օրենսգրքով» բառից հետո լրացնել «, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

                                                                                           

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-6-րդ, 8-15-րդ հոդվածները,18-րդ և 19-րդ հոդվածները, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ, 29-րդ, 30-րդ, 32-րդ հոդվածները, 6-րդ և 8-րդ գլուխները:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարիչը» բառից հետո լրացնել «, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաև հետևյալ իրավասությունները»:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 17. Արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ

Երրորդ անձինք, բացառությամբ ներդրողների և արժեթղթավորման հիմնադրամի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման հիմնադրամի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչև ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`

1) ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին կատարվել է շուկայական գնով.

2) արժեթղթավորման հիմնադրամին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.

3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցելու, գրավադրելու, փոխարինելու, հետ ստանալու, հետ գնելու կամ այլ կերպ օգտագործելու ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցները` առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:»:

 

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արժեթղթավորման  ֆոնդի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը իրականացվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բանկերի համար սահմանված կարգերով: Պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանները:»:

 

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:»,

2) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու և շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել Կենտրոնական դեպոզիտարիային:»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1 հոդվածով.

«Հոդված 27.1. Ռիսկի ստանձնում

  1. Ներդրողների շահերի պաշտպանության կամ ֆինանսական կայունության կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից ելնելով Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել՝

1)  ակտիվի հետ կապված ստանձնման ենթակա ռիսկի տեսակները, կամ

2) չափանիշներ, որոնց բավարարող ռիսկերը կարող են ստանձնվել, կամ

3) ստանձնվող ռիսկի հիման վրա թողարկվող արժեթղթերի նկատմամբ պահանջներ, կամ

4) ակտիվի հետ կապված ռիսկի փոխանցման պայմանագրի պարտադիր պայմաններ:»:

 

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը

  1. Արժեթղթավորման ֆոնդը կարող է թողարկել ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ մասնակցության վկայագրերի, պարտատոմսերի, այլ պարտքային արժեթղթերի և(կամ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թողարկված փայերի (բաժնետոմսերի) տեսքով:
  2. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գրանցումը, թողարկումը և տեղաբաշխումը, ինչպես նաև ռեեստրի վարումն ու պահառությունն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 4-րդ կետից հանել  «մնացորդային արժեք» բառերը,

2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) վարկային գրավչության այլ ձևեր:»

 

Հոդված 14.  Գլուխ 7-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 7 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Հոդված 15.    Օրենքի 38-րդ հոդվածում «օրենքով» բառից հետո լրացնել «և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում արժեթղթավորման հիմնադրամները  պետք է իրենց իրավական կարգավիճակն ու գործունեությունը համապատասխանեցնեն սույն օրենքի և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերության «կազմակերպությունը» բառից հետո հանել «և արժեթղթավորման հիմնադրամը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) վերնագրում «կենսաթոշակային ֆոնդ» բառերից հետո լրացնել «, «արժեթղթավորման ֆոնդ»» բառերը,

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արգելվում են Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդ»,«կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների, ինչպես նաև գործարար ավանդույթի շրջանակներում ֆոնդերի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնութագրող անվանումների օգտագործումը իրենց անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց ածանցյալների կամ նշված անվանումների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում ներդրումային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի և արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով:»: 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «իսկ» բառից հետո լրացնել «արժեթղթավորման ֆոնդերի,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվում արժեթղթավորման ֆոնդի փայերի (բաժնետոմսերի, մասնակցության վկայագրերի) նկատմամբ, եթե արժեթղթավորման ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսվում է, որ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը, մասնակցության վկայագրերը) ենթակա են տեղաբաշխման նախաձեռնողների, կառավարչի կամ նախապես սահմանված այլ անձանց միջև:»

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրը:

 

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն սահմանափակումը չի կիրառվում բաժնետիրական ընկերություն հանդիսացող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:                                

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն սահմանափակումը չի կիրառվում բաժնետիրական ընկերություն հանդիսացող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:»:

    Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

  • Обсуждалось

    01.08.2017 - 16.08.2017

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Центральный банк Республики Армения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11259

Принт

Связанные документы / ссылки