Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---------  --------------- 2021 թվականի N       - Լ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-ի բ․ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:

                                      Հավելված N 1

                      ՀՀ կառավարության 2021 թվականի

                                                                        --------------   --- -ի N ----- - Լ որոշման

 

 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-ի բ․ կետը, օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 35-Ա որոշման հավելվածի 49-րդ կետի 3-ի բ․ ենթակետի պահանջները։
  3. Տարեկան ծրագիրը ընդգրկում է 2022 թվականի ընթացքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
  4. Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման 16-րդ բաժնում ներկայացված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական լիարժեք ներառման խնդիրները և հաշվի առնելով հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի առաջարկությունները: 
  1. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ծրագրի նպատակն է`

  1. Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Ծրագրի խնդիրներն են`

  1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
  2. հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
  3. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության, մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
  4. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմա­կեր­պությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
  5. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը։

 III. ՆԵՐԿԱ  ԻՐԱՎԻՃԱԿԸ 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց՝ բոլորի հետ համահավասար հիմունքներով քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը:
  2. Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության մասին» օրենքը։ Համաձայն օրենքի բժշկասոցիալական փորձաքննությունից անցում է կատարվելու ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական ծառայությունների փաթեթը:
  3. Վերոնշյալ օրենքների ընդունումից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով, մշակվում են ենթաօրենսդրական իրավական ակտերը։
  4. Մեկնարկել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու ուղղությամբ աշխատանքները։ 2020 թվականի հունիսի 11-ի N 938-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, ներկայումս իրականացվում են ներպետական ընթացակարգեր` Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:
  5. 2021 թվականի հունիսի 31-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 194640 հաշմանդամություն ունեցող անձ, որից 101805 անձ /52,3 %/ աշխատանքային տարիքի են: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված է 2430 հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձ:
  6. 2021 թվականի հունիսի 31-ի դրությամբ իրականացված փորձաքննությունների արդյունքում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 1411 անձ ճանաչվել է հաշմանդամություն ունեցող:
  7. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում վիրավորում ստացած անձանց վերականգնողական գործընթացը խթանելու նպատակով հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մ ա ս ի ն» N 369-Լ որոշումը։ Միջոցառումների ծրագրով մշակվել են գործողություններ ուղղված  զինվորական ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի ապահովմանը՝ առողջապահական, սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային, երիտասարդական և տնտեսական ծրագրերի ու միջոցառումների միջոցով։ Սահմանվել են միջոցառումների պատասխանատու կատարողները, ժամկետները և թիրախները։ Մասնավորապես՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոն, որը ծառայություններ կմատուցի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Անկախ կյանքի կենտրոններում կիրականացվեն  հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ։
  8. Հաշմանդամություն ունեցող անձիք իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, անվասայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ  և այլն` ՀՀ կառավարության  2015 թվականի  սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:
  9. 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ վիրավորում ստացած զինծառայողների, կամավորականների աջակցող միջոցների տրամադրումը հնարավորինս սահուն և արդյունավետ կազմակերպելու նպատակով գործընթացը հնարավորինս պարզեցվել է` անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից, վիրավորում ստացած զինծառայողներին բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից կարիքների գնահատման արդյունքում տրամադրվել են անհրաժեշտ աջակցող միջոցները։
  10. Միաժամանակ, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 07.10.2020 N 178 Ա/1 հրամանի՝ ՀՀ կառավարության 27.09.2020 N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակաշրջանում և դրա գործողության դադարեցումից հետո եռամսյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին նույնպես, ըստ կարիքի, տրամադրվում են ՀՀ պետական բյուջեով նախատեսված աջակցող միջոցներ՝ բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
  11. 06.2021 թվականի դրությամբ 192 Արցախի քաղաքացի ստացել են 421 աջակցող միջոց (այդ թվում պրոթեզներ, օրթեզներ, պրոթեզի, օրթոպեդիկ և օրթեզի կոշիկներ, լսողական սարքեր, անվասայլակներ, ձայնաստեղծ սարքեր և այլն։)
  12. 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում (վնասվածք) ստացած պրոթեզավորումը կազմակերպվում է հատուկ ընթացակարգով՝ անհատական կարիքների գնահատման արդյունքում տրամադրելով առավել ֆունկցիոնալ պրոթեզներ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի փետրվարի 2-ի N 15-Ա/1 հրամանով ձևավորվել է բազմամասնագիտական թիմ, որի կազմում ընդգրկվել են օրթոպեդ/վնասվածքաբաններ, ֆիզիոթերապիստ/ վերականգնողաբաններ, էրգոթերապիստներ, պրոթեզիստներ,  համակարգող-խորհրդատուներ, այդ թվում՝ միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով և այլ մասնագետներ, ըստ անհրաժեշտության։  Բազմամասնագիտական թիմի կողմից  հատուկ մշակված գործիքներով գնահատվել է վիրավորում ստացած 113 զինծառայողների կարիքները` մասնավորապես պրոթեզների տեսակի, դետալների և անձի շարժունակության ապահովման համար անհրաժեշտ այլ գործոնների, աջակցող միջոցների, մասնագիտական կարողությունների, դրանց վերականգմանն ու վերամասնագիտացմանն ուղղված անհրաժեշտ ծառայությունների, աշխատանքային և միջավայրի և բնակավայրի հարմարեցման, ինչպես նաև սոցիալական օգնականի և սոցիալական տաքսի ծառայությունների համատեքստում։
  13. Անհատական կարիքների գնահատման արդյունքում, հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված կարգով որակավորված կազմակերպությունների կողմից՝ հաշվի առնելով բազմամասնագիտական թիմի եզրակացությունը։Այդ նպատակով 2021 թվականի մարտի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Համահայկական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող՝  «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը։ Կողմերի համագործակցությամբ մեկնարկել է վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզավորումը։ 07.06․2021 թվականի դրությամբ 72 զինվորներ ստացել են  հիմնական  ֆունկցիոնալ պրոթեզներ։ 
  14. Պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ԱՍՀՆ կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը, միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում բարձրանում է նաև մատուցվող ծառայությունների որակը:
  15. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
  16. Միաժամանակ, աշխատանքներ են իրականացվում համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր խմբային տներ, անձնական օգնականի և տնային խնամքի ծառայությունններ ստեղծելու ուղղությամբ, զուգահեռաբար իրականացնելով ապաինստիտուցիոնալացման գործընթաց։
  17. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
  18. Շարունակվում են աշխատանքները համընդհանուր ներառական կրթության կազմակերպման ուղղությամբ:
  19. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
  20. Ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2022 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

 ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Տարեկան ծրագրի N2 հավելվածով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:
  2. Համակատարող մարմինը միջոցառումների համար պատասխանատու կատարող մարմին է ներկայացնում տեղեկատվություն սույն գլխով նախատեսված վերջնաժամկետներից առնվազն 15 օր առաջ:
  3. Յուրաքանչյուր միջոցառման կատարման վերաբերյալ պատասխանատու կատարող մարմինը առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
  4. Տարվա ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ժամկետում, պատասխանատու մարմինները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների իրականացման տարեկան հաշվետվությունները:
  5. Պատասխանատու մարմինների կողմից ուղարկված և վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված տարեկան ամփոփ հաշվետվությունը հրապարակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

 

 

  • Обсуждалось

    02.08.2021 - 17.08.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5483

Принт