Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 995-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 995-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով արդեն իսկ սահմանվել է  քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» թիվ 995-Ն որոշումը:

2.Առկա իրավիճակը.

Նախկինում գործող «Քաղաքացիական կացության կատերի մասին» օրենքի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հարկ է նշել, որ Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» թիվ 995-Ն որոշման կարգավորումները՝ որոշակի փոփոխություններով, տեղ են գտել Օրենքում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 16-ից:

3. Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի  թիվ 995-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Обсуждалось

    28.07.2021 - 13.08.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Агентства загса

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3582

Принт