«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ
02.08.2021
11. Առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետությունում ոչ ստատիկ, այլ մոբիլ տեխնիկական զննություն իրականացնող կայանների ներդրման և համապատասխանաբար դրանց լիցենզավորման հարցը: Նման կայաններ ներդրված են աշխարհի տարբեր երկրներում, դրանց գործունեությունը էապես կթեթեվացնի հանրապետության հեռավոր համայնքներում շահագործվող տրանսպորտային միջոցների տիրապետողների տեխնիկական զննություն իրականացման ֆինանսական բեռը և ժամանակը: