Добавить в избранное

В стадии разработки

«Թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը կանոնակարգելու մասին», «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության որոշումների և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

թվականի N –Ն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) այն թանկարժեք քարերի ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 1 հավելվածի.

2) թանկարժեք քարերը Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանելու ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման  և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման  պետական վերահսկողության ակտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) թանկարժեք քարերի պետական վերահսկողության իրականացման կանոնները՝ համաձայն N 4 հավելվածի.

5) թանկարժեք քարերի դասակարգային և արժեքային բնութագրերը սահմանելու համար նորմատիվատեխնիկական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) թանկարժեք քարերը հազվագյուտ տեսակին դասելու չափորոշիչները համաձայն N 6 հավելվածի.

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ակտը տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասին» 2015 թվականի նոյեմբերի 5-ի  N1331-Ն որոշումը։ 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի ____ N___որոշման

ՑԱՆԿ

թանկարժեք քարերի, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ

 

Աղյուսակ 1

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1․ Ալմաստներ արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված

2․ Ալմաստներ ոչ արդյունաբերական չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված, որոնք կարող են օգտագործվել պատրաստման համար

3․ Ալմաստներ չտեսակավորված

7102 21 000 0

 

 

7102 31 000 0-ից

 

7102 10 000 0

 

 

 

 

 

Աղյուսակ 2

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1.     Թանկարժեք քարեր (բացառությամբ ալմաստներ), չմշակված կամ մշակված․

         սուտակ

 

         շափյուղա

 

       

        զմրուխտ

 

       ալեքսանդրիտ

 

 

    2․ Մարգարիտ՝ բնական

 

    3․ Եզակի սաթե գոյացություններ

 

    4․ Ալմաստներ արդյունաբերական, բացառությամբ՝ չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված

 

5․ Փշրանք և փոշի ալմաստից

 

6. Ալմաստներ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված` ոչ արդյունաբերական (ադամանդ)

 

7․ Արտադրանք՝ թանկարժեք քարերից և բնական մարգարիտից

 

 

7103 10 000 2

7103 91 000 1

 

7103 10 000 3

7103 91 000 2

 

7103 10 000 4

7103 91 000 3

 

7103 10 000 5

7103 99 000 2

 

7101 10 000 0

 

2530 90 000 1-ից

 

 

7102 29 000 0

 

 

7105 10 000 0

 

7102 39 000 0

 

 

7116 10 000 0-ից

7116 20-ից

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի ____ N___որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

թանկարժեք քարերը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու մասին

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն Ընթացակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կարգը սույն որոշման N1 հավելվածով հաստատված  թանկարժեք քարերի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 7 հավելված):
  3. Սույն Ընթացակարգը չի կիրառվում՝

ա)  թանկարժեք քարեր պարունակող մշակութային արժեքների արտահանման դեպքում․

բ)   Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդերը համալրելու համար նախատեսված թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության սուբյեկտների՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդեր մուտքի և (կամ) նշված ֆոնդերից թանկարժեք քարերի ելքի դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թանկարժեք քարերի ներմուծման և (կամ) արտահանման դեպքում․

գ)   ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք քարերի ներմուծման և (կամ) արտահանման դեպքում՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ:

  1. Սույն Ընթացակարգի նպատակներով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

պետական վերահսկողության ակտ՝ N 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով կազմված և պետական վերահսկողության իրականացման արդյունքները հաստատող փաստաթուղթ.

թանկարժեք քարերի պետական վերահսկողություն՝ վարչական ընթացակարգ, որը կատարվում է թանկարժեք քարերի պետական վերահսկողության իրականացման կանոններին համապատասխան՝ համաձայն N 4 հավելվածի.

թանկարժեք քարեր՝ բնական ալմաստներ, զմրուխտներ, սուտակներ, շափյուղաներ և ալեքսանդրիտներ, ինչպես նաև բնական մարգարիտ՝ չմշակված (բնական) և մշակված տեսքով: Թանկարժեք քարերի շարքին են դասվում սաթի հազվագյուտ գոյացությունները.

բնական ալմաստներ՝ բնական ալմաստներ՝ ինչպես չմշակված, այնպես էլ մասամբ մշակված, որոնք կարող են օգտագործվել ադամանդների պատրաստման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր 7102 31 0000-ից), բնական ալմաստներ՝ ինչպես չմշակված, այնպես էլ մասամբ կամ ամբողջությամբ մշակված, որոնք պիտանի են արդյունաբերական կամ գիտական նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև բնական ալմաստներ, որոնք վերականգնված են միաբյուրեղ և բազմաբյուրեղ ալմաստե գործիքից, փշրանք և փոշի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր 7102 10 000 0, 7102 21 000 0, 7102 29 000 0 և 7105 10 000 0):

Սույն Ընթացակարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի N 7 հավելված)։

  1. N 1 հավելվածով սահմանված ցանկի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման ժամանակ մաքսային մարմին է ներկայացվում չմշակված բնական ալմաստների հավաստագրման միջազգային սխեմայի հավաստագրի մասին տեղեկությունները (այսուհետ՝ Քիմբերլի գործընթացի հավաստագիր) (նշելով հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և հավաստագրի գործողության ժամկետը):

Նշված տեղեկությունները չներկայացնելու կամ Քիմբերլի գործընթացի հավաստագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում չմշակված բնական ալմաստների խմբաքանակի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք չի թույլատրվում:

  1. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ
  2. N 1 հավելվածով սահմանված ցանկում ներառված թանկարժեք քարերի՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն վարչություններում ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա)  թանկարժեք քարերը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.

բ)   թանկարժեք քարերը «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե նախկինում դրանք չեն ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքերի:

  1. N 1 հավելվածով սահմանված ցանկի 1-ին աղյուսակում նշված թանկարժեք քարերի՝ «արտահանում&raq
  • Обсуждалось

    23.07.2021 - 12.08.2021

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5924

Принт