«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15 N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է 2021 թվականի մարտի 25-ի «Էելկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումներից:
2021 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում» լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորվել է ընդունելու կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը:
Վերոգրյալի հիման վրա 2021 թվականի հունիսի 29-ին ընդունվել է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 689- Ա որոշումը, որի Հավելվածի 1-ին կետով նախատեսվել է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման մեջ:
- Առկա իրավիճակը
Ներկայումս «Էլեկտրոնային հաղորդակցության» մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի գ) ենթակետի 2-րդ նախադասությամբ նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշմամբ: Սակայն Որոշման նախաբանում բացակայում է օրենսդրական ակտի համապատասխան հոդվածը կամ մասը, որը կներառի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Նշված խնդիրը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:
- Կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հղում կատարելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի գ) ենթակետով սահմանված լիազորող նորմին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության և իրավաբանական վարչության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Նախագիծը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Обсуждалось
22.07.2021 - 06.08.2021
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 4836
Принт