ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2021 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1745-Ն որոշման`
- Ողջ տեքստում՝
ա) «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
բ) «աշխատակազմ» բառը բոլոր հոլովաձևերով հանել.
- Հավելված 1-ի՝
ա) 5-րդ կետից հանել «մեկ տարի ժամկետով և» բառերը.
բ) 7-րդ կետում «և (կամ) նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն)» բառերով.
գ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկության հիման վրա, իսկ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով:».
դ) 11-րդ կետից հանել «և խորհրդակցական մարմինների» բառերը.
ե) 13-րդ, 14-րդ, 16-րդ և 19-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
զ) 15-րդ կետում «նախարարի հինգ և լիազոր մարմնի երկու» բառերը փոխարինել «նախարարի յոթ» բառերով.
է) 21-րդ կետում «նիստերի» բառից հետո լրացնել «(անհնարինության դեպքում՝ նաև հեռավար)» բառերը.
- Հավելված 2-ի՝
ա) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով.
բ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տնօրենը, մինչև մայիսի 1-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, կատարում է «ենթակա է ատեստավորման» նշում և ներբեռնում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համակարգում պահվում են մինչև ուսուցչի հաջորդ ատեստավորումը:».
գ) 9-րդ և 24-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
դ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը կրթության կառավարման տեղեկատվական համակարգից վերբեռնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:».
ե) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Ատեստավորման հանձնաժողովն իր որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմին, որը ապահովում է դրա հրապարակումը նախարարության կայքում:».
- Հավելված 3-ի 10-րդ կետում «նախարարի կողմից» բառից հետո լրացնել «կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
13.07.2021 - 28.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 5181
Принт