Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2020 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N1371-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ կոոպերատիվի կանոնադրական կամ փայահավաք կապիտալում ներդրված գումարի անվանական արժեքի չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3 ձևի:

Հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացված սեփական արժեթղթերի հաշվում  բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքի (բաժնետոմսերի քանակի և մեկ բաժնետոմսի անվանական արժեքի արտադրյալ) ավելացման վերաբերյալ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3․1 ձևի։»․

2) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4․ Սույն կարգի կիրառության իմաստով լիազոր մարմիններ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը։»․

3) որոշման հավելվածի Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման հավելվածը լրացնել Ձև N 3․1-ով՝ համաձայն N 2 հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հավելված N1

ՀՀ կառավարության 2021 թվականի

______________ -ի _____-ի N _______-Ն որոշման

 

 

Ձև N 3

 

Տեղեկանք

 

Ֆիզիկական անձանց կողմից կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում ներդրված գումարի անվանական արժեքի չափի վերաբերյալ

 

 

 

Տրվում է _______________________________________________-ի մասնակից (փայատեր)

                   (կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

__________________________________________________________________________ - ին

                               (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

 

 

առ այն, որ նա _______ թվականի ընթացքում

 

_______________________________________ -ի

    (կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

 

կանոնադրական կամ բաժնեհավաք (փայահավաք) կապիտալում կատարել է ներդրում`

_____________________________________________________________________________:

(ներդրված գումարի անվանական արժեքի չափը)

 

 

____ ______________ 20____ թ.

_________________________________________________

 (լիազոր մարմնի անվանումը, պաշտոնատար անձի ստորագրությունը)

                                                                                                                   

                                               

Հավելված N2

ՀՀ կառավարության 2021 թվականի

______________ -ի _____-ի N _______-Ն որոշման

 

Ձև N 3․1

 

Տեղեկանք

 

Կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում ֆիզիկական անձանց սեփական արժեթղթերի հաշվում բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքի ավելացման վերաբերյալ

 

 

 

Տրվում է __________________________________________________-ի բաժնետեր

                              (կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

 __________________________________________________________________________-ին

                                      (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)     

 

 

առ այն, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում նրա անունով բացված սեփական արժեթղթերի հաշվին _______ թվականի ընթացքում տեղի է ունեցել   ______________________________________-ի կողմից թողարկված բաժնետոմսերի ___________ ՀՀ դրամ                (կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

ընդհանուր անվանական արժեքով ավելացում։

 

 

 

_____ _____________20____թ.

                  

                    ___________________________________________________

                         (լիազոր մարմնի անվանումը, պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

  • Обсуждалось

    09.07.2021 - 24.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4439

Принт