Добавить в избранное

В стадии разработки

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության առաջին «կամ» բառը փոխել «,» կետադրական նշանով,
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմինները և կազմակերպությունները, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը կամ պետք է լսեն երեխայի կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան, մանկավարժ կամ սոցիալական աշխատող:

Երեխայի կողմից տրամադրված գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչը փաստաթղթավորվում է:»:

          Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա» բառերը փոխարինել «Երեխայի» բառով, «փոխում է» բառերը փոխել «կարող է փոխել» բառով, իսկ «ազգանունով» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով երեխայի կարծիքը», ինչպես նաև հանել «Մինչև 18 տարին լրացած» բառերը,
  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Եթե երեխայի անվան վերաբերյալ երեխայի և ծնողների կամ ծնողներից մեկի միջև առկա է վեճ, ապա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող պետական գրանցում կատարող մարմինը տրամադրում է մտորման ժամկետ մինչև մեկ ամիս ժամկետով, որից հետո վեճը չկարգավորելու դեպքում այն լուծվում է դատական կարգով: Դատավարության ընթացքում երեխայի շահերը ներկայացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • «կենսական շահերն» բառերը փոխարինել «լավագույն շահն» բառերով,

2) 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Oրենսգրքի 63-րդ հոդվածում`

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ելնելով երեխայի լավագույն շահից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ ` առանց ծնողական իրավունքներից զրկելու: Այդ վճռում դատարանը կարող է անդրադառնալ նաև՝

  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելու հարցին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս նրա իրավունքների և պարտականությունների շրջանակին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու հարցին:
  1. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել իր ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը՝

1) ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության պատճառով,

2) հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով։

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։

Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահից:»,

  • 4-րդ մասում «պարտադիր մասնակցությամբ» բառերը փոխարինել «,երեխայի օրինական ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի, որտեղ ժամանակավորապես իրականացվում է երեխայի խնամքն և դաստիարակությունը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերականությամբ պարբերությամբ՝ «Ծնողական իրավունքները սահմանափակված ծնողը՝ երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։»:

Հոդված 6. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1.-րդ մաս՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրականացնում է բացահայտված փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի սկզբնական հաշվառումը և, ելնելով ծնողական խնամքից զրկվելու փաստացի հիմքից, դրա առանձնահատկություններից, հարցի հրատապությունից և երեխայի լավագույն շահից՝ անհապաղ մարզպետարան, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան է ներկայացնում այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման վերաբերյալ նախնական եզրակացություն։»,

  • 2-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար է հանդիսանում համայնքի սոցիալական աշխատողը։»,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Բացի խնամակալության և հոգաբարձության մարմիններից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են պետական կառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև մասնավոր և հասարակական կազմակերպությունները։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի առաջին պարբերությունում «առանց» բառից առաջ լրացնել «փաստացի» բառը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասեր՝

«2.1. Փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման հիմնական պատասխանատուն համայնքի սոցիալական աշխատողն է, ում այդ հարցում աջակցում են սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք:

2.2. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառում՝ համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ, որը հասանելի է լինում մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:»,

  • 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում «լիազորած» բառից հետո լրացնել «պետական» բառը,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տեղեկատվության ուղղորդման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 8. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված խնամքի կազմակերպումը խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի ժամանակավոր խնամք։»,

  • 1-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«2.1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ներառյալ՝ փաստացի, խնամքը և դաստիարակությունը խնամակալո

  • Обсуждалось

    08.07.2021 - 26.07.2021

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7063

Принт

Предложения

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ

26.07.2021

Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները թեև մեկ քայլ առաջ են գործող իրավակարգավորման համեմատ, սակայն խտրական են այնքանով, որ ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողական պարտականությունները կատարելու անկարողության կամ երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը վտանգելու հիմքով կապում են անձի՝ ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության և հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու հետ։ Այսպիսով, անձի հոգեկան և ֆիզիկական առողջությունը ներկայացվում է որպես ծնողական իրավունքների սահմանափակման հիմք, ինչը հակասում է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիայով ստանձնած ՀՀ պարտավորություններին (տես՝ https://www.ohchr.org/Documents/Issues/Disability/SDG-CRPD-Resource/IndicatorsPDF/article-23-indicators-en.pdf) և ՄԻԵԴ նախադեպային իրավունքից (տես՝ մասնավորապես CÎNȚA v. ROMANIA գործով ՄԻԵԴ որոշումը)։ Հաշվի առնելով նաև ՀՀ առկա համակարգային խնդիրները երեխայի լավագույն շահը որոշելու, խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության առումով, առաջարկում ենք․ Նախագծի 4-րդ հոդվածից հանել "1) ալկոհոլից կամ թմրանյութերից մշտական կախվածության պատճառով, 2) հոգեկան, մտավոր կամ նյարդային առողջության խնդիրներ ունենալու պատճառով։" նախադասությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.07.2021

Նախագծի 4-րդ հոդվածի՝ ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ կարգավորումը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 5-րդ և 23-րդ հոդվածներին։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով»։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ հավասարության և անխտրականության մասին ընդհանուր մեկնաբանություն 6-ում (CRPD/C/GC/6) նշում է. «Հաշմանդամություն ունեցող ծնողները հաճախ դիտվում են որպես անկարող իրենց երեխաների մասին հոգ տանելու տեսանկյունից: Երեխային ծնողներից բաժանելը երեխայի կամ ծնողների կամ երկուսի հաշմանդամության հիմքով խտրականություն է և խախտում է 23-րդ հոդվածը»։ Կոմիտեն Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում (CRPD/C/ARM/CO/1) իր մտահոգությունն է հայտնել Ընտանեկան օրենսգրքի դրույթների վերաբերյալ, «որով տարբեր խանգարումներ ունեցող մարդիկ չեն կարող որդեգրել երեխաներ, ստանձնել ծնողական իրավունքներ, ինչպես նաև, որ այն խոչընդոտում է անգործունակ ճանաչված մարդկանց ամուսանանալ»։ Կոմիտեին մտահոգել է նաև այն, որ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին տրամադրվող ծառայությունները։ Կոմիտեն Հայաստանին առաջարկել է «ձեռնարկել միջոցներ (ներառյալ օրենսդրության ուժը կորցրած ճանաչելը), որոնք անհրաժեշտ են վերացնելու համար ամուսնության, ընտանիքի և ծնողական իրավունքների մասով խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ»: Հաշվի առնելով փոփոխությունների այս հնարավորությունը՝ առաջարկում ենք նախագծից ոչ միայն հանել 4-րդ հոդվածի՝ խանգարման հիմքով սահմանափակում նախատեսող դրույթը, այլ նաև Ընտանեկան օրենսգիրքը կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով վերանայել նախագիծը կամ լրացնել հաշմանդամություն ունեցող ծնողների նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների վերաբերյալ դրույթներով։

Karine Badalyan

21.07.2021

1. 134.1 հոդվածի 1-ին կետում <<կարող է սահմանվել փաստացի խնամակալություն և հոգաբարձություն>> բառերից հետո առաջարկում եմ ավելացնել՝ <<համաձայն սույն հոդվածի 2-րդ կետի>> բառերը։ 2-րդ կետից եզրակացնում ենք, որ մինչև փաստաթղթավորումը երեխան կարող է գտնվել միմիայն պետության խնամքի ներքո՝ այսինքն՝ աջակցության կամ խնամքի կենտրոնում կամ կարող է հանձնվել ճգնաժամային խնամատարության։ 2. Առաջարկում եմ 134․1 հոդվածի 2-րդ կետում <<փաստացի առանց ծնողական խնամքի>> բառերից հետո ավելացնել <<մնացած՝ այդ թվում ընկեցիկ >> բառերը։

Узнать больше