В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2021 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «տրամադրման» բառից հետո լրացնել «գործընթացը կանոնակարգելու» բառերը,
2) որոշման և որոշմամբ հաստատված 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների տեքստերում «կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված» բառերը փոխարինել «անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված» բառերով,
3) որոշման 2-րդ կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «, ոստիկանության» բառով, իսկ «հիմնադրամներին» բառը փոխարինել «այն հիմնադրամներին, որոնց հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ՝ հիմնադրամ)» բառերով,
4) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1. կետ.
«2.1. Թույլատրել Կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքից, օրվա որոշակի ժամերի ուղղակի ձևով վարձակալության տրամադրել նախօրոք ընտրված սուբյեկտին, կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ և Կոմիտեի համաձայնությամբ: Ընդ որում տվյալ դեպքում պայմանագիրը կնքում է կազմկերպությունը, ընկերությունը և հիմնադրամը՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու, առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»
5) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակության՝ նոր 3.1-րդ կետ.
«3.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան։»,
6) որոշման 5-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետում «կնքումը» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն որոշման 2.1-րդ և 5.1-րդ կետերով սահմանված դեպքերի)» բառերը.
բ. 5-րդ ենթակետում «հիմնադրամից» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն որոշման 2.1-րդ և 5.1-րդ կետերի համաձայն կնքված վարձակալության պայմանագրերով տրամադրված տարածքները)» բառերը,
7) որոշման 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 5.1-րդ և 5.2-րդ կետեր.
«5.1. Սահմանել, որ անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից մարզադահլիճները, ճաշարանները, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում է կազմակերպությունը կամ ընկերությունը կամ հիմնադրամը։ Ընդ որում տվյալ դեպքում պայմանագիրը կնքում է կազմկերպությունը, ընկերությունը և հիմնադրամը՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու, իսկ վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե
5.2. Կազմակերպությունը, ընկերությունը և հիմնադրամը սույն որոշման 2.1-րդ, և 5.1-րդ կետերով կնքած պայմանագրի պատճենի մեկ օրինակը՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Կոմիտե՝ հաշվառում իրականացնելու նպատակով։»,
8) որոշման 7-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետում «ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «առաջարկություն վարձակալության տրամադրման ձևի վերաբերյալ,» բառերը.
բ. 2-րդ ենթակետում «ինչպես նաև առկայության դեպքում՝ ամսական վարձավճարի վերաբերյալ գրավոր առաջարկությունը» բառերը փոխարինել «ինչպես նաև ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, իսկ առկայության դեպքում՝ ամսական վարձավճարի վերաբերյալ գրավոր առաջարկությունը» բառերով.
գ. 4-րդ ենթակետը հանել,
9) որոշման 8-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունում «շրջանակներում» բառից հետո «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով.
բ. երկրորդ պարբերության Կազմակերպություններում բառը փոխարինել «պետական մարմիններում, կազմակերպություններում, ընկերություններում և հիմնադրամներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում» բառերով,
10) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետով վարձակալության տրամադրման նպատակով պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում՝ մեկնարկային գնի վերաբերյալ) սահմանված ժամկետում, ինչպես նաև կոմիտեին ամրացված գույքից ազատ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը, գույքի գնահատման հաշվետվությունը ստանալուց հետո որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով կազմակերպել գույքի վարձակալության տրամադրման գործընթացը։»,
11) որոշման 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը, տվյալ բյուջետային տարվա վերջում կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա կազմակերպության, ընկերության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ հիմնադրամի դեպքում՝ վերադաս մարմնի ներկայացմամբ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, հատկացնել այդ մարմիններին` համապատասխան կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար:»,
12) որոշման 15-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«15. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալության տրամադրման համար կնքված վարձակալության պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգերով,
2) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած և դեռևս չավարտված վարձակալության տրամադրման գործընթացների վրա։»,
13 ) որոշման 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 15.1. կետ.
«15.1 Պետական մարմիններին ամրացված, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից վարձակալության տրամադրված տարածքների դեպքում վարձակալի հետ կոմունալ ծառայությունների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման աղբահանության և այլ) համար կարող է կնքվել կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագիր, եթե վարձակալված տարածքը ընդհանուր շենքից առանձնացված տարածք չէ և կոմունալ ծառայությունների իրականացումը լրացուցիչ ծախսերի կատարման պատճառով նպատակահարմար չէ առանձնացնել, ապա վարձակալի համաձայնությամբ կնքվում է օգտագործողի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Պայմանագրում ծառայությունների վճարի հաշվարկման համար, որպես սկզբունք կարող է կիրառվել ընդհանուր շենքի համար նախորդ տարվա կոմունալ ծառայությունների՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրին համապատասխանող կոմունալ ծառայությունների համար կատարված ծախսերի միջին վճարը։»,
14) որոշման 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 16.1. կետ.
«16.1. Յուրաքանչյուր կազմակերպվող աճուրդից կամ մրցույթից հետո գույքը վարձակալության չտրամադրվելու դեպքում, մինչև հաջորդ աճուրդը կամ մրցույթը կազմակերպելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական վարձակալները կարող են դիմել Կոմիտե` տվյալ գույքի վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը վարձակալելու համար: Ընդ որում՝ մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` հավանական վարձակալը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական վարձակալը պետք է ներկայացնի սույն որոշմամբ հաստատված կարգերով սահմանված հայտերը:»,
15) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`
ա. «2-րդ կետում «մրցույթով» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության)» բառերը»,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը հանել.
գ. 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «նախատեսված անձանց» բառերը փոխարինել «նախատեսված վարձակալին» բառերով,
դ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը հանել.
ե. 5-րդ կետում «անձինք» բառը փոխարինել «վարձակալը» բառով և լրացնել հետևյալ բովանդակության՝ նոր 7-րդ ենթակետ.
«7) առաջարկություն վարձակալական վճարի չափի մասին։».
զ. 6-րդ կետում «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «և հայտը ներկայացնող անձին» բառերը հանել.
է. 9-րդ կետից հանել «կամ միակ հայտ ներկայացրած անձի» բառերը.
ը. 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պետական մարմիններին ամրացված գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով՝ որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար անբաժանելի ներդրումների ծավալի մեծությունը, տվյալ ներդրումների կատարման ժամկետը և վարձակալական վճարի չափը: Մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:
- Պետական մարմիններին ամրացված գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով, եթե գույքի վարձակալության համար որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից։ Աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել մինչև 5 տարի:»
ը. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերություն
«Ընդ որում, եթե ներկայացվել է հայտարարված գույքի ամսական վարձավճարներից ավելի բարձր գնային առաջարկ, ապա գույքի վարձավճարի մեկնարկային գինը սահմանվում է` ելնելով ամենաբարձր գնային առաջարկից, որը գերազանցում է հայտարարված մեկնարկային վարձավճարի չափը։».
թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Սույն որոշման 16.1-րդ կետով սահմանված պայմաններով գույքի հավանական վարձակալը պետք է ներկայացնի սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտը։».
ժ. 15-րդ կետում «սույն կարգի 14-րդ» բառերը փոխարինել «սույն որոշման 16.1-րդ» բառերով,
16) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետում «հիմնադրամներին» բառը փոխարինել «այն հիմնադրամներին, որոնց հիմնադիրը Հայաստանի Հանրապետությանն է (այսուհետ՝ հիմնադրամ)» բառերով.
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2. Անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքը, եթե իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, ապա կարող է տրամադրվել վարձակալության՝ ուղղակի ձևով, մրցույթով (բացառությամբ բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության) կամ աճուրդով, իսկ ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքները վարձակալության են տրամադրվում ուղղակի ձևով, եթե ներկայացված հայտով այլ առաջարկ չի ստացվել։».
գ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «տվյալ պահին գույքի վարձակալ հանդիսացող» բառերը փոխարինել «տվյալ գույքի վարձակալ հանդիսացող այն» բառերով, իսկ «որի հետ կնքված վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը հայտ ներկայացնելու պահին ավարտված չէ,» բառերը հանել,
դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «նախապես տվյալ տարածքում» բառերը, իսկ «անձանց» բառից հետո լրացնել «` վերադաս մարմնի ներկայացմամբ» բառերը.
ե. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «կազմակերպության վերադաս պետական մարմինը» բառերը փոխարինել «հաստատության վերադաս մարմինը կամ հաստատությունը՝ վերադաս մարմնի համաձայնությամբ» բառերով.
զ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակության՝ նոր 3.1-րդ և 3.2-րդ կետեր.
«3.1. Անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքը վարձակալության կարող է տրամադրվել մրցույթով, որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար գործարար ներդրումների մեծությունը և վարձակալական վճարի չափը: Գույքի մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետ կարող է սահմանվել 10 տարի:
3.2. Անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքը վարձակալության կարող է տրամադրվել աճուրդով, եթե գույքի վարձակալի կողմից որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից: Գույքն աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 5 տարի:».
զ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակության՝ նոր 7-րդ ենթակետ.
«7) առաջարկություն վարձակալության տրամադրման ձևի (աճուրդ, մրցույթ կամ ուղղակի) մասին».
է. 6-րդ կետում «20» թիվը փոխարինել «30» թվով.
ը. 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերը հանել.
թ. 9-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակության.
«9. Եթե սույն կարգի 3.1-րդ և 3.2-րդ կետերով նախատեսված գույքը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրման համար ներկայացված հայտերով առաջարկված վարձավճարի չափը գերազանցում է սահմանված մեկնարկային վարձավճարի չափը, ապա հայտարարվելիք մրցույթի կամ աճուրդի ժամանակ վարձավճարի մեկնարկային գին սահմանելիս՝ հիմք է ընդունվում ներկայացված ամենաբարձր առաջարկը։».
ժ. 13-րդ կետից հետո հետո լրացնել հետևյալ բովանդակության՝ նոր 14-րդ, 15-րդ, 16-րդ,17-րդ, 18-րդ և 19-րդ կետեր.
- Սույն որոշման 16.1-րդ կետով նախատեսված դեպքում՝ գույքի հավանական վարձակալը պետք է ներկայացնի սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան հայտ։
- Կոմիտեն սույն որոշման 16.1-րդ կետում նշված պայմաններով գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում՝ նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումը ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական վարձակալին: Ընդ որում՝ դիմումն ընդունելու դեպքում՝ հավանական վարձակալին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վարձակալելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:
- Եթե սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի վարձակալության համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:
- Դիմումատուի կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում՝ կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
- Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե՝
1) չեն ներկայացվել սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.
2) սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:
- Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում՝ գործընթացը շարունակվում է սույն կարգի 14-18-րդ կետերով սահմանված պայմաններով:»,
17) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետը հանել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
06.07.2021 - 22.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 5202
Принт