Добавить в избранное

Проект не принят

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2021 թիվ ____-Ն

 

 

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաք­սային արտո­նություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հար­կա­յին և մաքսային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրա­ռու­թյան համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստա­թղթերը) սահ­մա­նելու մասին» թիվ 1178-Ն որոշման այսուհետ՝ Որոշում մեջ կատարել հետևյալ փոփո­խու­թյուն­ները.
  • Որոշման վերնագրից, նախաբանից, 1-ին կետից, Որոշման հավելվածի 1-ին կետից, 2-րդ բաժնի վերնագրից և տեղեկանքի վերնագրից հանել «և մաքսային» բառերը,
  • Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի՝

        ա. «բ)» կետում «ներմուծման դեպքում`» բառերից հետո լրացնել «հարկային կամ» բառերը,

        բ. «գ)» կետում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով,

  • ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 5-րդ կետը,
  • Որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպության եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազմակերպության ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում.»,

  • Որոշման հավելվածի 8-րդ կետում «համապատասխան» բառից հետո լրացնել «հար­կա­յին կամ» բառերը,
  • Որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերում «ներմուծման դեպքում`» բառերից հետո լրաց­նել «հարկային կամ» բառերը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրակա­նաց­վող) գոր­ծարք­­ների և գործառնությունների վրա:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ՎԱՐՉԱՊԵՏ                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    02.07.2021 - 17.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5233

Принт