Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 367-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություններերի ցանկը (14 մասնագիտություն) սահմանված է «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվակականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ (այսուհետ` Փոխվարչապետի որոշում):

Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը գործող իրավակարգավորմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմ (այսուհետ` Կառավարության որոշում)) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություններն էին` 1) Տնտեսագիտություն և հարակից մասնագիտություններ, 2) Իրավագիտություն, 3) Կառավարում և հարակից մասնագիտություններ, 4) Տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտություններ, 5) Մաթեմատիկա, 6) Ճարտարագիտություն, 7)Միջազգային հարաբերություններ:

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածի վերախմբագրմամբ պայմանավորված Կառավարության որոշումը ուժը կորցրած ճանաչվեց (Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 1073-Ն որոշում)  և հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը սահմանվել է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ (Փոխվարչապետի որոշում):

Ի տարբերություն Կառավարության որոշման, Փոխվարչապետի որոշմամբ «Ճարտարագիտություն»-ը սահմանված չէ, որպես  հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություն:

Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը (հիմք ընդունելով Կառավարության որոշումը) հարկային ծառայության պաշտոններում նշանակվել են նաև «Ճարտարագիտություն» մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր իրենց կոմպետենցիաներով ամբողջապես համապատասխանել են զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությա պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության (այսուհետ` Վարչություն) կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ հարկային հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով բազմաթիվ ոլորտներում իրականացնում է մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված միջոցառումների ընթացքում բազմաթիվ հսկողական աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության, շինարարության, մեքենայացված արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ արդյունավետ աշխատանք են կատարում Վարչության այն աշխատակիցները, որոնք ունեն ճարտարագետի մասնագիտություն։ Վերջիններիս մասնագիտական գիտելիքների օգտագործման արդյունքում՝ Վարչության կողմից հայտնաբերվել, բացահայտվել, կանխվել և խափանվել են բազմաթիվ հարկային հանցագործություններ։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նկատի ունենալով ճարտարագետի մասնագիտությամբ ծառայողների առաջխաղացման հնարավորությունների բացակայությունը անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կընդլայնվի հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և հարկային ծառայություն որակյալ կադրերի որոնման շրջանակը:

 

  • Обсуждалось

    01.07.2021 - 16.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Публичная служба

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5958

Принт

Предложения

Լևոն Հախվերդյան

12.07.2021

Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը (14 մասնագիտություն) սահմանված է «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 367-Լ որոշմամբ (այսուհետ` Փոխվարչապետի որոշում): Փոխվարչապետի որոշման մեջ <<Մեխանիկա>> մասնագիտությունը սահմանված չէ որպես հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտություն: Հիմք ընդունելով այն փաստը, որ <<Մաթեմատիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիները ամբողջապես համապատասխանում են ՊԵԿ-ում զբաղեցրած պաշտոնների համար նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար՝ առաջարկում եմ ընդգրկված մասնագիտությունների մեջ ներառել նաև <<Մեխանիկա>> մասնագիտությամբ ՀՀ քաղաքացիներին, քանի որ վերջիններս ԵՊՀ-ն ավարտելուց հետո ստացել են <<Մեխանիկա>> մասնագիտություն՝ մաթեմատիկոս կիրառողի որակավորմամբ (այդ մասին ամրագրված է դիպլոմի ներդիրում): Այս երկու մասնագիտությունները, սկսած 2007թ.-ից, վերամիավորվել են մեկ ընդհանուր՝ Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում (դրանք որպես առանձին ֆակուլտետներ էին սկսել դիտվել 1988թ.-ից): Խնդրում եմ, հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, 0568 01.00.6 կոդով Մեխանիկա մասնագիտության դիպլոմներ ստացած ՀՀ քաղաքացիներին թույլ տալ աշխատանքի անցնել ՊԵԿ-ում:

Узнать больше