Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ______________________ 2021 թվականի N _________-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» թիվ 1786-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Հավելվածի 3-րդ կետի 1-ից 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1) Քննչական մարմնում վարչության պետի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 4 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 5 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

2) Քննչական մարմնում վարչության պետի տեղակալի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 4 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում անընդմեջ 4 տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

3) Քննչական մարմնում բաժնի պետի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում անընդմեջ 3 տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

4) Քննչական մարմնում հատկապես կարևոր գործերով քննիչի-բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնների համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 3 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

5) Քննչական մարմնում ավագ քննիչի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 1 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 2 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

6) Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար՝ մինչև նշանակումը դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ:»:

  1. Որոշման 2-րդ կետով հաստատված թիվ 2 հավելվածում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
  • Կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.1) թեստավորման համար նախատեսված ժամկետի հավանական երկարաձգման կամ փոփոխության դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները.»,

  • Կարգի 39-րդ կետում «ընդգրկված» բառը փոխարինել «ընդգրկվող» բառով,
  • Կարգի 59-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր 6.1 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

 «6.1) մրցույթի համար նախատեսված ժամկետի հավանական երկարաձգման կամ փոփոխության դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները.»,

  • Կարգի 61-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5) հայտարարություն այն մասին որ, հանդիսանում է Կոմիտեի հանրային ծառայող կամ ընդգրկված է թեկնածուների ցուցակում, ինչպես նաև այն մասին, որ ապագա աշխատանքն անմիջական ենթակայությամբ կամ վերահսկողությամբ կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված հանրային ծառայողների հետ, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չէ և չի տառապում հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով (Ձև N 2)»,

  • Կարգի 62-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Իրավասու ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխան ստացականի միջոցով հաստատում է փաստաթղթերի ընդունումը:»,

  • Կարգի 64-րդ կետի «ընդունում» բառը փոխարինել «կազմում» բառով,
  • Կարգի 89-րդ կետի «մրցույթն ավարտված համարելու մասին որոշումն ընդունելուց»բառերը փոխարինել «մրցույթի ավարտից» բառերով,
  • ուժը կորցրած ճանաչել Կարգի 88-րդ կետը,
  • Կարգի 94-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«94. Մրցույթի արդյունքների, ինչպես նաև մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված անձի վերաբերյալ տեղեկատվությունը իրավասու ստորաբաժանումը հրապարակում է Կոմիտեի պաշտոնական կայքում` պաշտոնի նշանակման վերաբերյալ անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    01.07.2021 - 16.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Публичная служба

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5671

Принт