Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

————————— 2021 թվականի N ———-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը սահմանելու մասին» N 736-Ն որոշման՝

  • N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

 «11․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում, որպես համարժեք փոխհատուցում կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի  կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված գույքի միջին շուկայական արժեքը,ընդ որում նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք։ Ընդ որում,

ա) Տրանսպորտային միջոցների միջինացված շուկայական արժեք որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի կամ սեփականության իրավունքի վկայականի պատճեն (բացակայության դեպքում տեղեկանք ճանապարհային ոստիկանությունից),  կամ հանձնման-ընդունման ակտի պատճեն՝ որտեղ առնվազն նշված կլինի տրանպորտային միջոցի մակնիշը և տիպարը, թողարկման տարեթիվը, հաշվառման համարանիշը։ Գնահատման համար բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը ընդունվում են բավարար, եթե չկան այլ հավաստող փաստաթղթեր, որտեղ նշված կլինի հանձնման-ընդունման պահին տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և լուսանկարները։

բ) Այլ գույքերի դեպքում միջինացված շուկայական արժեք որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել հանձնման-ընդունման ակտի պատճեն, որտեղ նշված կլինի գույքի անվանումը, տեխնիկական բնութագիրը, թողարկման տարեթիվը, առկայության դեպքում՝ սեփականության վկայականի պատճեն։ Գնահատման համար բոլոր գույքերի տեխնիկական վիճակը ընդունվում են բավարար, եթե չկան այլ հավաստող փաստաթղթեր, որտեղ նշված կլինի հանձնման-ընդունման պահին գույքի տեխնիկական վիճակը և լուսանկարները։

գ) Գնահատման աշխատանքներն իրականացվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված ամբողջական փաստաթղթերը Նախարարության կողմից ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։»։

  • N 2 հավելվածի 10-րդ կետում «մրցակցային եղանակով ընտրված կազմակերպության կողմից գնահատված վնասի չափով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդիկենտրոն»ՊՈԱԿ-ի կողմից գնահատված վնասի չափով» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1186-Ն որոշման նախաբանում «Համաձայն «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 832-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդիկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված չափով» բառերով։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գույքի վերադարձման անհնարինության և գույքը վնասված վերադարձնելու դեպքում վնասի գնահատման կարգը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
ի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2021 թ. —————————
Երևան

 

 

  • Обсуждалось

    24.06.2021 - 09.07.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4760

Принт

Связанные документы / ссылки