«Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________2017թ.№ ______Ն
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋև ԿՆՔՎՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 14.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
_________ _____-ի N ____ - Ն որոշման
Ն Ա Խ Ն Ա Կ Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ
(օրինակելի ձև)
քաղ. Երևան |
____ ______________ 20 թ. |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 20.2 հոդվածի 5-րդ մասով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` ի դեմս նախարար _______________________ի, ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին) մի կողմից, և ________________________ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս _______՝_________________, ով գործում է _____ հիման վրա, մյուս կողմից, հաշվի առնելով, որ ընկերությունը հաղթող է ճանաչվել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված 20__ թվականի __________-ի __-ին հայտարարված մրցույթում, կնքեցին սույն նախնական պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:
1.Պայմանագրիառարկան է
Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետների սահմանումը:
2.Կողմերըսահմանում են հետևյալ ժամկետները՝
1) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումի համար՝ __30___ օրացուցային օր.
2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համար՝ ___30__ օրացուցային օր.
3) երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու համար՝ ___60__ օրացուցային օր:
3.Ծանուցում
Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:
4.Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:
5.Վեճերի լուծումը
Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:
6.Այլ դրույթներ
6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից այն ստորագրելու օրվանից և գործում է մինչև Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտը:
6.2 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
7.Կողմերի վավերապայմանները
Լիազոր մարմին _______________________________________________________________
(գտնվելու վայրը)
______________________________________________________________________________________________________________________________
(հեռախոսահամարները, կապի այլ միջոցները, հաշվարկային հաշիվ)
ԸՆկերություն________________________________________________________________
(գտնվելու վայրը, հարկային կոդը)
___________________________________________________________________________________________________________________________
(հեռախոսահամարները, կապի այլ միջոցները, հաշվարկային հաշիվ)
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԱՆՈՒՆԻՑ |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ |
_____________________________ |
_____________________________ |
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
(անունը, ազգանունը, պաշտոնը) |
_____________________________ |
_____________________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
_____ ___________ |
_____ _____________ |
Կ.Տ. |
Կ.Տ. (այն դեպքում, երբ ընկերությունը կնիք չունի, այդ մասին հայտարարվում է՝ ձեռագրով նշելով «Ընկերությունը կնիք չունի», և ստորագրվում Պայմանագիրը ստորագրողի կողմից) |
-
Обсуждалось
27.07.2017 - 18.08.2017
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы
Просмотры 8015
Принт