В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքի պայմանների բարելավման և սպասարկման ծառայությունները «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացնելու համար ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N314-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N1972-Ա որոշման, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախկինում զբաղեցված ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքը 29.01.2020թ. հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` Կոմիտե): Համաձայն նույն որոշման 3-րդ կետի, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող վարչական շենքի 146,9 մ2 տարածքը ամրացված է ՀՀ վարչապետի աշխատակազմին, իսկ մնացած 7.663 մ2 տարածքները և 0,262 հա հողամասն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին և համաձայն վերը նշված որոշման 8 կետի շենքի սպասարկման ծառայությունները մատուցվելու են «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից։
2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնելիս դեռևս հստակեցված չէր, թե ինչ կարգով է կատարվելու շենքում տեղակայված պետական կազմակերպությունների սպասարկման ծառայությունները և միայն 11.06.2020թ. ՀՀ կառավարության N942-Ն որոշման համաձայն 2020թ.-ին «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվել է 22 963.3 հազ. դրամ շենքի ընդհանուր տարածքի (1,397.0 քառ. մետր) սպասարկման ծառայությունները և որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։ 2020թ. հուլիսի 1-ից մինչ օրս ՊՈԱԿ-ը շենքում իրականացնում է սպասարկման ծառայությունների աշխատանքները: 2021 թվականին Երևան քաղաքի Նալբանդյան 28 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 25,362.2 հազ. դրամ, սակայն 2021 թվականին այդ նպատակով ՊՈԱԿ-ին ֆինանսավորում չի հատկացվել, ուստի ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել սպասարկման ծառայությունը պետական բյուջեից այլ նպատակով ստացված միջոցների հաշվին:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի շարժական գույքի գնահատում, որն իրենից ներկայացնում է 8082 և ավելի միավոր գույքի գնահատում, այնինչ՝ բյուջեով մինչև տարեվերջ նախատեսված է իրականացնել 90 միավոր գույքի գնահատում:
Հարկ է նշել, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի պետական գույքի գնահատման բաժինը գերծանրաբեռնված է՝ այդ ծավալի աշխատանքներ կատարելու համար, իսկ նման պայմաններում անհրաժեշտ է ներգրավել լրացուցիչ աշխատուժ և լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Նախնական հաշվարկով այդ աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է 3,800.0 հազ. դրամ (հաշվարկը կցվում է)։
Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսական միջոցներին, ապա նշենք, որ 2021 թվականին «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, գնահատման, անշարժ գույքի պահառության, սպասարկման աշխատանքների և աճուրդների իրականացման ծառայություններ» միջոցառման շրջանակում պետք է կատարվի պետական գույքի հաշվառման նոր ավտոմատացված և ամբողջական համակարգի և Էլեկտրոնային եղանակով աճուրդների կազմակերպման ծրագրերի ամենամսյա սպասարկում։ Քանի որ որոշ օբյեկտիվ պատճառներով նշված ծրագրերի սպասարկման աշխատանքները դեռևս չեն կատարվել, ուստի ծրագրերի սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցների չօգտագործված և այլ հոդվածներով հնարավոր տնտեսումների հաշվին գոյացած ֆինանսական միջոցներով ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվել է իրականացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի շարժական գույքի գնահատումը։
Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականին «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, գնահատման, անշարժ գույքի պահառության, սպասարկման աշխատանքների և աճուրդների իրականացման ծառայություններ» միջոցառման շրջանակում պետական անշարժ գույքի պահառության համար պետական բյուջեից հատկացվել է 46,470.1 հազ. դրամ:
2021 թվականի հունվարից մայիս ամիսների 8 անշարժ գույքի պահառության համար փաստացի կատարված ծախսը կազմում է 21 840.0 հազ. դրամ, և եթե 2021 թվականի հունիսի 1-ից իրականացվի միայն 3 միավոր պետական անշարժ գույքի պահառություն՝ հաշվի առնելով նշված շենքերի կարևորությունը և արժեքավոր լինելը, ապա 2021 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսների ընթացքում նշված 3 միավոր անշարժ գույքի պահառության համար կպահանջվի 9,929.0 հազ. դրամ: Այսպիսով, հաշվի առնելով պետական բյուջեում առկա ֆինանսական միջոցների սղությունը, առաջարկում ենք 2021 թվականին պահառության աշխատանքների կատարման համար պահառվող միավորների քանակը պակասեցնել և արդյունքում խնայված ֆինանսական միջոցները՝ 14,701.1 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ուղղել Նալբանդյան 28 շենքի ընդհանուր օգտագործման (1,397.0 ք.մ) տարածքների սպասարկման ծառայությունների իրականացմանը: Իսկ սպասարկման աշխատանքների համար անհրաժեշտ մնացած գումարը՝ 10,659.8 հազ. դրամ, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեում ֆինանսական միջոցների սղությունը, հատկացնել Պետական գույքի կառավարման կոմիտեի 1079 «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Պետական գույքի կառավարման համակարգման, խորհրդատվության և մոնիտորինգի ծառայություններ» միջոցառման խնայողություններից (մասնավորապես՝ նախատեսվում է վերաբաշխման միջոցով «Գույքի և սարքավորումների վարձակալություն» (4216) հոդվածից հատկացնել 10 361.4 հազ. դրամ, որն առաջացել է Կոմիտեի կողմից ՀՀ վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության համար «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից Տիգրան Մեծի 4 հասցեում վարձակալված տարածքի վարձակալության ժամկետի կրճատման արդյունքում և «Կառավարչական ծառայություններ» (4235) հոդվածից՝ 298.4 հազ. դրամ)՝ ավելացնելով «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, գնահատման, անշարժ գույքի պահառության, սպասարկման աշխատանքների և աճուրդների իրականացման ծառայություններ» միջոցառմանը :
Տեղեկացնենք նաև, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի և Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի միջև կնքված N ԳԳԱԿ-01-2020 դրամաշնորհի պայմանագրով նախատեսվում էր 2020 թվականի ընթացքում կատարել Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքի տանիքի, ջրագծերի, կոյուղագծի, շենքի ներսում գտնվող հոսանքի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ երկրում հայտարարվել էր ռազմական դրություն, ուստի վերանորոգման աշխատանքները հետաձգվել են։
2020 թվականին նշված աշխատանքների համար հատկացվել է 5,000.0 հազ. դրամ, որից դեկտեմբերին ձեռք է բերվել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություններ և կատարվել են որոշակի ընթացիկ աշխատանքներ, իսկ նախատեսված գումարի չօգտագործված 4,000.0 հազ․ ՀՀ դրամը 2020 թվականի դեկտեմբեր ամսին փոխանցվել է պետական բյուջե։
2021 թվականին անհրաժեշտ է կատարել Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքի Էլեկտրասնուցման համակարգերի էլեկտրամատակարարման ապահովում: Աշխատանքները կատարելու ընթացքում շենքում տեղակայված կազմակերպությունների համար կտեղադրվեն առանձին էլեկտրական հաշվիչներ՝ ընդհանուր օգտագործման տարածքի էլեկտրական համակարգը առանձնացնելու համար: Աշխատանքերը կատարելուց հետո ՊՈԱԿ-ը, ինչպես նաև շենքում տեղակայաված կազմակերպությունները հնարավորություն կունենան դառնալու առանձին բաժանորդներ: Նշված աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 4,332.9 հազ. դրամ (հաշվարկը կցվում է):
Անհրաժեշտ է իրականացնել նաև Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի նկուղի, սանհանգույցների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների փոխարինման և տանիքի ջրհորդանների վերանորոգման ու անձրևաջրերի հեռացման խողովակների փոխարինում: Աշխատանքերը կատարելու ընթացքում շենքում տեղակայված կազմակերպությունների համար կտեղադրվեն առանձին ջրաչափեր՝ յուրաքանչյուր կազմակերպության օգտագործված ջրի ծախսը հաշվարկելու համար: Նշված աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 2,945.8 հազ. դրամ (հաշվարկը կցվում է):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի մարտի 15-ին Նալբանդյան 28 շենքի տանիքում բռնկվել է հրդեհ, որի հետևանքները վերացնելու համար պահանջվում է շենքի տանիքի հիմնանորոգում և շենքի վերին հարկում որոշակի աշխատանքների իրականացում։ Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի փայտանյութը, վնասվել է տանիքածածկի ալիքավոր ցինկապատ թիթեղը, մասամբ այրվել են ծածկի տախտակամածը, հեծանները և կախովի առաստաղը, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ժամանակ վնասվել են շենքի վերին հարկի մանրատախտակե հատակները, մասամբ պատերը։ Հրդեհի հետևանքները վերացնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝
- Վնասված մանրատախտակե հատակի քանդում։
- Վնասված կախովի առաստաղի քանդում։
3․Վնասված փայտե ծածկի քանդում։
4․ Այրված տանիքի փայտանյութի և տանիքածածկի քանդում։
5․ Նոր հատակների կառուցում լամինատից։
6․ Նոր ծածկի կառուցում փայտե հեծաններով և տախտակամածով։
7․Առաստաղների կառուցում գիպսաստվարաթղթով և վնասված սենյակների հարդարման աշխատանքների իրականացում։
8․ Փայտե տանիքի կառուցում։
9․ Տանիքիածածկի իրականացում ցինկապատ ալիքավոր թիթեղով։
Մասնագիտական կազմակերպության կողմից կազմվել է պահանջվող աշխատանքների իրականացման նախահաշիվ, որը կազմում է 22,476.2 հազ. դրամ (նախահաշիվը կցվում է):
Ամփոփելով վերը նշվածը, հայտնում ենք, որ 2021 թվականին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող վարչական շենքի նորոգման աշխատանքների և տանիքի հիմնանորոգման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 30,000.0 հազ. դրամ:
Հաշվի առնելով պետական բյուջեում առկա ֆինանսական միջոցների սղությունը, առաջարկվում է բյուջեում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարել, այն է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11003 «Ավիացիոն և այլ սարքավորումների պահպանում» միջոցառումից նվազեցնել 30,000.0 հազ. դրամ և ավելացնել 1079 ծրագրով բացված 32001 «Պետական սեփականություն հանդիսացող շենքային պայմանների բարելավում» նոր միջոցառմանը :
Կարգավորման նպատակը և բնույթը.
Վերոնշյալ վարչական շենքում տարածքներ զբաղեցրած պետական մարմինների տեղափոխմամբ պայմանավորված շենքի զգալի մասը զբաղեցված չէ, ուստի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի արդյունավետ կառավարման, ինչպես նաև պետական բյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նախ և առաջ բերել պատշաճ վիճակի` կատարելով որոշակի վերանորոգման և մաքրման աշխատանքներ (տես hաշվարկ հիմնավորումը), ապահովել վարչական շենքի սպասարկումը և այն գրավիչ դարձնել վարձակալությամբ տրամադրման և կամ այլ իրավունքով տնօրինելու համար:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած տարածքների սպասարկում, արդյունավետ կառավարում և պետական բյուջեի եկամուտների ավելացում:
Այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտների և անձանց վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
-
Обсуждалось
21.06.2021 - 11.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 5227
Принт