В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։
Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 27.04.2021թ. նիստի թիվ ԿԱ/76-2021 արձանագրության 27-րդ կետի համաձայն Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 106/1 շենքի 90 հասցեում գտնվող ՊՈԱԿ-ի գույքը նախատեսվում է ներկայացնել մասնավորեցման՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով, ուստի մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը անհրաժեշտություն է առաջացել ՊՈԱԿ-ի սույն թվականի 2-րդ կիսամյակի ֆինանսավորման համար իրավական հիմք նախատեսել:
Միաժամանակ, նշված արձանագրության նույն կետով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ներկայացնել ՀՀ կառավարության 16.07.2020թ. թիվ 1177-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Մինչև վերոգրյալ աշխատանքների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով իրականացումն ու ՊՈԱԿ-ի գույքի մասնավորեցման գործընթացի ավարտը, անհրաժեշտ է ապահովել առկա կարգավիճակով և ենթակայությամբ ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումը։
ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։
Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի 2-րդ կիսամյակի ընթացիկ գործունեության գծով ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 16.07.2020թ. թիվ 1177-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցման վերջնաժամկետը սահմանելով մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:
Ըստ նախահաշվարկի, ՊՈԱԿ-ի երկրորդ կիսամյակի պահպանման ծախսերը կկազմեն 18,8 մլն. դրամ, որից աշխատավարձը՝ 11.6 մլն. դրամ կամ 61,7 % -ը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է երկարաձգել ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի թիվ 1177-Ն որոշման 6-րդ կետում նշված ժամկետները՝ ապահովելով «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության անխափան գործընթացը մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը կապահովվի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի անխափան գործունեությունը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
18.06.2021 - 03.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Полиция
Просмотры 5163
Принт