ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.
«13. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 98 որոշմամբ հաստատված «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական տեխնիկական կանոնակարգ».
2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով.
«16. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 150 որոշմամբ հաստատված «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
17․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշմամբ հաստատված «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 041/2011) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
18․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 114 որոշմամբ հաստատված «Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով.
«17. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 23-ի N 40 որոշմամբ հաստատված «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ԵՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
- Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
19․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
20․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ հաստատված «Հեղուկ և գազային ածխաջրածինների փոխադրման համար միջքաղաքային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ»։
- Որոշումը լրացնել նոր 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«5․Սույն որոշման՝
1) N 1 հավելվածի 13-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից․
2) N 2 հավելվածի`
ա․ 16-րդ և 17-րդ կետերն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 2-ից․
բ․ 18-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից․
3) N 3 հավելվածի՝
ա․ 19-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից․
բ․ 20-րդ կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
15.06.2021 - 30.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5310
Принт