«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
9 - За
-
1 - Против
«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար ստեղծել լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, խթանել ներդրումների ներգրավումը, ապահովել գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ստեղծել պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև սահմանել նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
Մասնավորապես, «Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և պաշտպանության, գործարարների շահերի պաշտպանի լիազորությունների և նշանակման կարգի, գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգի ու պայմանների, ինչպես նաև գործարարների շահերի պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:
-
Обсуждалось
26.07.2017 - 11.08.2017
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Борьба с коррупцией
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 9572
Принт