1.
|
Անհրաժեշտությունը
|
|
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկության և դրա վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքների ամփոփման արդյունքում ձևավորված մոտեցման քննարկման անհրաժեշտությամբ։
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Գործող կարգավորումների համաձայն՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ: Այդ գնումների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով։ Ընդ որում, եթե գնումն իրականացվում է մեկ անձից՝ նշված հիմքով, ապա գործող կարգավորումների համաձայն մասնակիցը հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում:
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, հիշյալ ցանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում մատակարարին՝
- կանխավճարի տրամադրումը կիրականացվի կանխավճարի ապահովում ներկայացվելու դեպքում.
· որակավորման և/կամ պայմանագրի ապահովումներ ներկայացնելու պահանջի կիրառումը յուրաքանչյուր դեպքում կորոշի պատվիրատուն։
|
3.
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով հնարավորինս նվազեցնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի պատշաճ չիրականացման ռիսկերը:
|
4.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում կառավարելի դարձնել հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման հետ կապված ռիսկերը, բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնման դեպքերի։
|
5.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
|
6.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Գնման գործընթացների շրջանակում հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ հիմքով,բացառությամբ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների գնումների, մեկ անձից կատարվող գնման ձևով կնքվող պայմանագրերի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ռիսկերի կառավարում։
|
7․
|
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
|
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
|
8․
|
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
|
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|