ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 1283-Ա որոշման 3-րդ կետի միջոցառման կատարման ապահովմամբ:
2020 թվականի հուլիսի 16-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը: Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է 14.1 կետով, համաձայն որի, ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը պետք է մշակի ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցներ:
Ուղեցույցի մշակումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի՝ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկով։
Օրենսգրքով սահմանված է փակման ծրագրերի վերանայման պահանջ՝ օրինակ 5 տարին մեկ թարմացվող բանկային երաշխիք խախտված հողերի վերականգնման նպատակով՝ դրամագլխին հատկացվող գումարների մասով, ընթացիկ ռեկուլտիվացիայի պահանջներ, փակման փուլում վերահսկողական ֆունկցիաների կիրառում և այլն։ Մշակվում է Կառավարության «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ, ինչը պայմանավորված է ընդերքօգտագործման արդյունքնում խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների բազային չափի իրատեսական գումարների հաշվարկմամբ և նրանց վերահաշվարկումով: Արդյունքում կստեղծվի խախտված հողերի վերականգնման աշխատանքների ֆինանսական երաշխիքներ և կապահովվի փաստացի խախտված հողերի վերականգնման աշխատանքների իրականացումը:
Այս համատեքստում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար կարևոր է ունենալ միմյանց հետ փոխկապակցված գործողությունների ուղեցույց:
Առկա օրենսդրությամբ խախտված հողերի վերականգնման իրավակարգավորումներն ուղղված են տարբեր գործունեությունների հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքներին՝ նույն հասկացությունների տարատեսակ կիրառմամբ: Բացակայում է ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում կենսաբանական վերականգնման ամբողջական մեթոդաբանությունը։
Մասնավորապես՝ հստակ բնորոշված չեն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ստեղծել իրավական հիմքեր՝ ուղղված օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքների ադյունքում խախտված հողերի տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
Առաջարկվում է մշակել և հաստատման ներկայացնել ուղեցույց՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման աշխատանքների ընթացակարգ, սահմանելով խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացման համար օգտագործվող դասակարգումները, ռեկուլտիվացիայի ուղղությունները, աշխատանքների մեթոդաբանությունը, նախատեսելով ռեկուլտիվացման նախագծերի մշակման, ռեկուլտիվացման աշխատանքների ընդունման դրույթներ, հաշվի առնելով հողերի վերականգնման լավագույն տեխնոլոգիաները։ Նախագծում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտներին հղումներ, որոնք կիրառվում են հողերի՝ այդ թվում ընդերքօգտագործման հետևանքով խախտված, ռեկուլտիվացման (տեխնիկական և կենսաբանական) աշխատանքների իրականացման ժամանակ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման իրավական հիմքերը, բարձրացնել ռեկուլտիվացիայի արդյունավետությունը՝ աշխատանքները կատարել համաձայն հաստատված ուղեցույցի:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
-
Обсуждалось
08.06.2021 - 23.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 4571
Принт