ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`
Հ ր ա մ ա յ ու մ ե մ`
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող դասարանների 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական պլանը` համաձայն Հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը` Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող դասարանների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով Հավելվածով հաստատված ուսումնական պլանը:
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մնացած դասարանների ֆինանսավորումը իրականացնել՝ հիմք ընդունելով Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությանը՝ ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ
/պաշտոնակատար/
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի
2021 թվականի հունիսի -ի
N -Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ
2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Ընդհանրական պարզաբանումներ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների (այսուհետ՝ Փորձարկող դասարաններ) 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական պլանը (այսուհետ` Ուսումնական պլան), ունի երկու՝ պետական և դպրոցական բաղադրիչներ։
- Ուսումնական պլանի պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:
- Ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին և խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ:
- Փորձարկվող դասարաններում դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը, որպես ուսումնական խմբակներ հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, 8-11-րդ դասարաններում՝ «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին, 10-11-րդ դասարանում՝ ռազմամարզական ճամբարներում՝ ՆԶՊ-ի ուսուցմանը:
- Փորձարկող դասարաններում Հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
- Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է Հաստատությունը:
- Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է պետական բաղադրիչով նախատեսված առարկաներին, Հաստատության կողմից սահմանված առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ, ինչպես նաև Հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:
- Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական Հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից:
- Հաստատությունը Ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները)։
- Հաստատության ավագ աստիճանի 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող այլ լեզու:
- Հաստատության ավագ աստիճանում ուսուցումն իրականացվում է Հիմանական և Նպատակային առարկայական ծրագրերով։ Հաստատությունում ձևավորվում են առարկան հիմանական և նպատակային ծրագրերով ուսումնասիրող ուսումնական խմբեր։
- Հաստատության ավագ աստիճանի 10-րդ դասարանի և առանձին գործող ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողը առարկան կարող է ուսումնասիրել տվյալ ուսումնական առարկայի Հիմանական կամ Նպատակային առարկայական ծրագրով և Հաստատության կողմից ընդգրկվում է այդ ծրագիրը ուսումնասիրող խումբ։
- Այն դեպքում, երբ սովորողը պետական բաղադրիչով տրված առարկան ուսումնասիրում է Նպատակային ծրագրով, նույն առարկան Հիմնական ծրագրով չի ուսումնասիրում։
- Այն սովորողները, որոնք Հաստատության ավագ աստիճանում ուսումնասիրում են բնագիտամաթեմատիկական առարկաները Նպատակային ծրագրերով, 10-րդ դասարանում «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառից ուսումնասիրում են «Հասարակագիտություն» ինտեգրված ուսումնական առարկան:
- Այն սովորողները, որոնք Հաստատության ավագ աստիճանում առարկայական ծրագիրը ուսումնասիրում են Նպատակային ծրագրով հայագիտական, հասարակագիտական առարկաներ և օտար լեզուներ, 10-րդ դասարանում «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ուսումնական բնագավառից ուսումնասիրում են «Բնագիտություն» ինտեգրված ուսումնական առարկան:
- Հաստատության՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան:
Հաստատության փորձարկող դասարանների ուսումնական պլանի պարզաբանումներ
- Հաստատության 2-րդ դասարանում պետական բաղադրիչը կազմված է «Մայրենի», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա» առարկաներից, իսկ դպրոցական բաղադրիչը կազմված է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառի ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներով կամ դասընթացներով և խմբակներով։
- Հաստատության 2-րդ դասարանում առարկայացանկի ձևավորման սկզբունքներն են․
1) մաթեմատիկան ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, ինչպես նաև մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղի ուսուցման միջոցով զարգացնող առանձին առարկայով (օրինակ՝ «Մաթեմատիկա», «Շախմատ» առարկաներ),
2) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկա),
3) տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Տեխնոլոգիա» առարկա),
4) «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկա),
5) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է:
6) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Մայրենի» առարկա),
7) «Արվեստ և արհեստ» բնագավառը ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով (օրինակ՝ «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներ, «Արվեստ» ինտեգրված առարկա),
8) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով (օրինակ՝ «Ֆիզկուլտուրա» առարկա).
- Հաստատության 5-րդ դասարանում առարկայացանկի ձևավորման սկզբունքներն են․
- ԲՏՃՄ բնագավառը ներկայացվում է բնագիտություն ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Բնություն» առարկա).
- մաթեմատիկան ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Մաթեմատիկա»),
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկա),
- տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Տեխնոլոգիա» առարկա),
- «Օտար լեզուներ» բնագավառը, բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով,
- «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Մայրենի» առարկա),
- «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Իմ հայրենիքը» առարկա),
- «Արվեստ և արհեստ» բնագավառը ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով (օրինակ՝ «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներ, «Արվեստ» ինտեգրված առարկա),
- «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով (օրինակ՝ «Ֆիզկուլտուրա» առարկա).
- Հաստատության 7-րդ դասարանում առարկայացանկի ձևավորման սկզբունքներն են․
1) ԲՏՃՄ բնագավառում՝
ա. բնագիտությունը ներկայացվում է առանձին բնագիտական առարկաներով (օրինակ՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներ),
բ. մաթեմատիկան ներկայացվում է առանձին մաթեմատիկական առարկաներով («Հանրահաշիվ», Երկրաչափություն» առարկաներ),
գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը ներկայացվում է կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով (օրինակ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկա),
2) «Օտար լեզուներ» բնագավառը, բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով:
3) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով (օրինակ՝ «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ).
4) «Հայրենագիտություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկայով (օրինակ՝ «Հայոց պատմություն» առարկա).
5) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառն ընդգրկում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներ («Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներ).
6) «Արվեստ և արհեստ» բնագավառը ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով (օրինակ՝ «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Թատրոն», «Արվեստ» ինտեգրված առարկա).
7) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով (օրինակ՝ «Ֆիզկուլտուրա»).
- 10-րդ դասարանում ուսումնական պլանի պետական բաղադրիչը կազմված է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Օտար լեզու», «Հայոց պատմություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաներից և առնվազն մեկ ընտրովի առարկայից՝ «Բնագիտություն» և (կամ) «Հասարակագիտություն»։
- Միջնակարգ դպրոցի ավագ դասարանը և առանձին գործող ավագ դպրոցի դասարանը տվալ ուսումնական առարկան նույն ծրագրով ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
- Միջնակարգ դպրոցի ավագ դասարանի և առանձին գործող ավագ դպրոցի դասարանի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը հատկացվում է պետական բաղադրիչով սահմանված առարկաներին, սովորողի կողմից ընտրված, Հաստատության կողմից սահմանված առարկաներին, ինչպես նաև խմբակներին և ուսումնական նախագծերին:
- 7-րդ և 10-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
- Ուսումնական պլանի պետական բաղադրիչի առարկաները ուսումնասիրվում են Հիմնական ծրագրերով, իսկ դպրոցական բաղադրիչի առարկաները՝ Նպատակային ծրագրերով:
- 10-րդ դասարանում ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը ձևավորվում է յուրաքանչյուր սովորողի համար առանձին և կազմված է սովորողի կողմից ընտրված առարկաներից։
- Հաստատության (միջնակարգ և առանձին գործող ավագ դպրոց) առանձին դասարանների ուսումնական պլանը կազմվում է տվյալ դասարանի ուսումնական պլանի պետական բաղադրիչի և սովորողի կողմից ընտրված առարկաների հիման վրա:
- Ուսումնական առարկան Հիմնական կամ Նպատակային ծրագրերով ուսումնասիրել ցանկացող սովորողներից ձևավորվում են առանձին ուսումնական խմբեր, եթե սովորողների թիվը չի գերազանցում 25-ը: Եթե ուսումնական խմբում սովորողների թիվը 25-ից ավելի է, ապա ձևավորվում է նոր ուսումնական խումբ։
- Այն դեպքում, երբ 10-րդ դասարանում ուսումնական պլանի պետական բաղադրիչի ուսումնական առարկայի ծրագրերով սահմանված Հիմնական կամ Նպատակային ծրագրեր ընտրած սովորողներից ձևավորված խմբի թվաքանակը չի գերազանցում 25-ը, կարող է կազմվել մեկ ուսումնական խումբ երկհամակազմ դասարանի ձևավորման սկզբունքով, որն ուսումնասիրում է նույն առարկան տարբեր ժամաքանակներով։
- Տարրական դպրոցի 2-րդ դասարանում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցի 5-րդ և 7-րդ և ավագ դպրոցի 10-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների դասաժամերին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:
- Հաստատության ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները կարգավորվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետութան կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարարի N……..հրամանի Հավելված 1-ի, իսկ մյուս դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հավելված 2-ի պահանջներին համապատասխան, բացառությամբ Հաստատության Փորձարկող դասարանների:
-
Обсуждалось
07.06.2021 - 22.06.2021
-
Тип
Приказ решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 10159
Принт