ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53-րդ կետով.
«53. օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը և տարածքային դիրքը գնահատված են ուղղակի և անուղղակի տվյալների, ինչպես նաև ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա:»:
Հոդված 2․ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4 մասում «կանխատեսումային պաշարների» բառերը փոխարինել «կանխատեսումային ռեսուրսների» բառերով:
Հոդված 3․Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և հողամասի հատկացում» բառերը:
Հոդված 4․Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների, ինչպես նաև դրանց կիրառման մեթոդական ցուցումների սահմանումը.»,
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ կետով.
«26. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի՝ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսական հիմնավորման մեթոդական ցուցումների սահմանումը:»:
Հոդված 5․Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը.
- Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, արգելվում է:
- 2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների պահպանմամբ:
- 3. Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապաստախան փոփոխություններ կատարելու նպատակով։
4․ Սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով:
5․ Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար:
6․ Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում և վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:
- Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում:»:
Հոդված 6․ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված դեպքերում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:»։
Հոդված 7. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Դիմումը պետք է ներառի՝
- իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
- նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.
- փոխանցման արդյունքում ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ «ձեռք բերող իրավաբանական անձ») պետական գրանցման համարը, նշում այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.
- ձեռք բերող իրավաբանական անձի հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման վերաբերյալ․
- ձեռք բերող իրավաբանական անձի՝ հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
- մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` ձեռք բերող իրավաբանական անձի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
- ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
- ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական առաջարկները և երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
- ձեռք բերող իրավաբանական անձի՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.
- հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` նաև բնապահպանական միջոցառումների մասին.
- հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:» ։
Հոդված 8. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1. մասով.
«4․1․ Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:»։
Հոդված 9. Օրենսգրքի 24-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 10. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ, 42-րդ հոդվածի 8-րդ, 43-րդ հոդվածի 7-րդ, 44-րդ հոդվածի 4-րդ, 54-րդ հոդվածի 1-ին, 55-րդ հոդվածի 6-րդ, 56-րդ հոդվածի 7-րդ և 57-րդ հոդվածի 5-րդ մասերում որոշումը բառից հետո լրացնել «օրենքի ուժով» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 55-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին հոդված՝
«Հոդված 55.1. |
Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով |
«1. Անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։
- Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքների ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով։
- Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը այդ հանգամանքների վերացման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին։
- Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը լիազոր մարմին ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ կցելով սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով նախագիծը։
- Սույն հոդվածի 4-րդ մասով ներկայացվող փոփոխված ժամանակացույցով նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված։
- Դիմումի վերաբերյալ լիազոր մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին։
- Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
- Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում դիմումը բավարարելու դեպքում լիազոր մարմինը միաժամանակ փոփոխում է ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի ժամկետները, բայց ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով։
- Դիմումը մերժվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում։»։
Հոդված 12. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում «նախնական գնահատված և կանխատեսումային պաշարները,» բառերը փոխարինել «նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները,» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Обсуждалось
04.06.2021 - 20.06.2021
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 6523
Принт