Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—————————— 2021 թվականի N ———-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
  • Որոշման`

ա․ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

բ․ նախաբանում լրացնել «Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերը,

գ․ 1-ին կետի «Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:» բառերը փոխարինել «Սահմանել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը` համաձայն հավելվածի։» բառերով։

  • Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

ա․ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ»,

բ․ նախաբանի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների) տեղադրվող գովազդի (գովազդային վահանակի), ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:»,

գ․ 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը․

դ․ 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին՝ ներառյալ պաշտպանական գոտիների (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)` համապատասխան մարզպետը։»,

ե․ 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1-րդ կետ․

«4․1․ Բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ տալիս է տվյալ բնակավայրը ներառող համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան»,

զ․ 8-րդ կետից հետո լրացնել 8․1-8․4-րդ կետերը․

«8․1․ Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում գովազդային վահանակը տեղադրվում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

8․2․ Երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի գովազդային վահանակի տեղադրման ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Նշված ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են լիազոր մարմնի կողմից։

8․3․ Լիազոր մարմինը բավարարում է սույն կարգի 8․2․-րդ կետով ներկայացված երկարաձգման դիմումը, եթե դիմողը գովազդային վահանակի շահագործման ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել։

8․4․ Եթե դիմողը գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում չի տեղադրում գովազդային վահանակը, ապա թույլտվությունը համարվում է ուժը կորցրած։»,

է․ 10-րդ կետի «կարող է մերժվել» բառերը փոխարինել «մերժվում է» բառով,

ը․ 10-րդ կետի «գ» ենթակետում «՝ բացառությամբ օղակաձև երթևեկելի հատվածների,» բառերը փոխարինել «՝ բացառությամբ լուսավորության սյուների վրա գովազդային վահանակների տեղադրման դեպքերի,» բառերը ․

թ․ 19-րդ կետից հետո լրացնել նոր 5-րդ գլուխ․

 

«V ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ

 

20․ Սույն կարգի իմաստով գովազդային վահանակի տեղադրումը համարվում է ապօրինի, եթե գովազդային վահանակը ճանապարհներին տեղադրվել է՝

  • առանց լիազոր մարմնի թույլտվության,
  • գովազդի (գովազդային վահանակների) տեղադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ․
  • առանց ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների պահպանման։

21․ Ճանապարհներին առանց լիազոր մարմնի թույլտվության գովազդային վահանակի տեղադրում է համարվում նաև, եթե լրացել և չի երկարաձգվել սույն կարգի 8․1-րդ կետով սահմնաված գովազդային վահանակի տեղադրման ժամկետը։

22․ Լիազոր մարմինը գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվությունը մեկ ամսյա պարբերականությամբ ներկայացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

24․ Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը հայտնաբերելու դեպքում նախազգուշացնում է գովազդային վահանակի սեփականատիրոջը՝ խախտման հիմքերը վերացնելու նպատակով։

25․  Սույն կարգի 20-րդ կետի 3-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն կարգի 24-րդ կետով սահմանված նախազգուշացման հիմքերը մեկ տարվա ընթացքում չվերացնելու դեպքում տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կայացնում է ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման մասին ակտ՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով։

26․ Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման մասին ակտը ենթակա է կատարման գովազդային վահանակի սեփականատիրոջ կողմից և միջոցների հաշվին՝ ակտը պատշաճ ստանալուց հետո մեկ ամսյա ժամկետում։

27․ Գովազդային վահանակի սեփականատիրոջը չհայտնաբերելու դեպքում տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը միջոցներ է ձեռնարկում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման համար՝ գովազդային վահանակի սեփականատիրոջից դատական կարգով փոխհատուցում ստանալու իրավունքով։»։

3) Որոշման և հավելվածի ամբողջ տեքստում «գովազդ» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «(գովազդային վահանակ)» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
ի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

  • Обсуждалось

    02.06.2021 - 18.06.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие, Инспекционная система

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4745

Принт

Связанные документы / ссылки