Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԴԱՎԻԹ ԳԱԳԻԿԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Դավիթ Գագիկի Բունիաթյանին (ծնվ.՝ 1996 թվականի մայիսի 8-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Թումանյան փ., 28/20, 9) ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ին N 40-Ա և 2016 թվականի հունվարի 23-ին N 654-Ա որոշումների հիման վրա տրվել է տարկետում ուսումը շարունակելու նպատակով:
2006թ-ից Նա սկսել է սովորել «Քվանտ» վարժարանում ավարտելով առաջին Միջազգային Բակալավրիատ ծրագիրը Հայաստանում: 2013թ-ին Դավիթը ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ համակարգչային գիտությունների մասնագետի բակալավրի աստիճան ստանալու համար: 2014-ին արհեստական ինտելեկտի ոլորտում նրա առաջին քայլը ընկերների հետ մեքենայական ուսուցման ալգորիթմի ստեղծումն էր, որը նախատեսված է օգտատետերի լրատվական նախընտրությունների ուսումնասիրման համար։ Լոնդոնի Techcrunch Disrupt հեղինակավոր սթարթափ միջոցառման ժամանակ այս նախագիծը հարյուր լավագույններից անցել է հնգյակի մեջ, այնուհետ ներկայացվեց TechCrunch կայքում: 2015-ին աշխատելով պրոֆեսոր Ագապիտոյի գլխավորությամբ՝ Դավիթը սովորեց, թե ինչպես հետազոտություններ անցկացնի ինֆորմատիկայի ոլորտում եւ ինչպես զրոյից ԱԻ բարդ ալգորիթմներ մշակի: Պրոֆեսոր Ագապիտոն երաշխավորագիր էր տվել Դավիթին ներառել համակարգչային գիտությունների ոլորտի ամենահեղինակավոր ծրագերից մեկում, որտեղ հետազոտություններ էին անցկացնում ինֆորմատիկայի եւ արհեստական ինտելեկտի առաջատար մասնագետները, ինչպիսիք են՝ Ալան Թյուրինգը, Կլոդ Է. Շենոնը եւ Մարվին Մինսկին: 2016-ին 20 տարեկանում Դավիթը Պրինսթոնի համալսարանից առաջարկ ստացավ: Նա Գորդոն Վուի կրթաթոշակ ստացավ՝ ասպիրանտների համար ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկը: 2016թ-ին Դավիթը միացավ մկան ուղեղում կապերի վերականգնման հավակնոտ նախագծին, որը ղեկավարում էր պրոֆեսոր Սեունգը Պրինսթոնում Նեյրոգիտության ինստիտուտում: 2016թ-ին Amazon-ը հայտարարեց «AlexaPrizeCompetition» մրցույթը: Պրինսթոնի թիմը Դավիթի գլխավորությամբ 10 թիմերից մեկն էր, որ չաթ-բոթի ստեղծման ֆինանսավորում ստացավ, որը կարող է մարդու հետ ավելի քան 20 րոպե զրույց վարել: Նրանց նախագիծը ներկայացվել է CNET կայքում: 2017թ-ին Պրոֆեսոր Սեունգի ղեկավարությամբ՝ Դավիթը եւ նրա գործընկերները ալգորիթմ են ստեղծել մկան ուղեղի ծավալուն պատկերի վերականգնման համար: 2017թ-ին Դավիթը ստացավ AWS Machine Learning մրցանակը և Մագիստրոսի կոչում Փրինստոնի համալսարանից շարունակելով ասպիրանտուրան համալսարանում: 2018թ-ին TechCrunch կայքում այդ հայտնագործության մասին ևս մեկ հոդված հայտնվեց: Դավիթը եւ նրա թիմը ընդունվել էին «Y Combinator»-ների թոփ աքսելերատոր, ուր ցանկացողների միայն մեկ տոկոսն է ընդունվում: «Activeloop»-ը ամպում խորը ուսուցման համար հարթակ է ստեղծում: Դա օգնում է ընկերություններին իրենց ԱԻ ալգորիթմները ամպում իրականացնել: Օրինակ՝ նրանց ծրագրային ապահովման միջոցով ցանկացած ամպային պրովայդերից վերեւում կարող է հեշտությամբ 100 մլն փաստաթղթերի կամ միլիոնավոր պատկերների մշակում իրականացվել: 2019թ-ին Դավիթը ընդունվեց որպես հայցորդ Հայ-Ռուսական Համալսարան և արհեստական բանականության լաբորատորիա հիմնադրեց, որի աշխատանքները համակարգում է մինչ օրս: 2020թ-ին Դավիթին շնորհվել է HIVE VENTURES 30 UNDER 30: ARMENIANS IN TECH մրցանակը։ 2020թ-ին Ֆիզ․ մաթ․ գիտ․ դոկտոր Հ․Գ․Սարուխանյան ղեկավարությամբ Դավիթը ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը ՀՀ ԲՈԿ-ի Ինֆորմատիկայի 037 մասնագիտական խորհրդի որոշմամբ, Ե.13.04 –«Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում» մասնագիտությամբ «Կենսաբժշկական պատկերների խորը ուսուցման տարաբաշխված ամպային մեթոդների մշակում» թեմայով։ 2021թ-ի դրությամբ Դավիթ Գագիկի Բունիաթյանը իր գիտական գործունեության ընթացքում ունի 5 հոդված և 1 պատենտ։ Ղեկավարում է ԱՀ լաբարատորիան և Activeloop ընկերությունը։ Հոդվածներից երեքը ինդեքսավորված են Scopus-ում և հղվել են 31 անգամ այդ թվում գիտական կենտրոնների աշխատանքներում (oրինակ` Princeton University, MIT, Chinese Academy of Sciences, Intel)։
Ակնկալվող արդյունքը.
«Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Դ. Բունիաթյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
-
Обсуждалось
27.05.2021 - 11.06.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4498
Принт